Կես միլիարդ դոլար եկամուտ` զբոսաշրջիկների այցելություններից
Միջազգային խճանկար
Վրաստանի եկամուտը միջազգային ճանապարհորդներից 2022 թվականի չորս ամսվա ընթացքում կազմել է 582,3 միլիոն դոլար, ասվում է Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
2022 թվականի սկզբից ի վեր ամենամեծ գումարը ծախսել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները՝ 104,2 մլն դոլար:
Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս էր հասցրել երկրի զբոսաշրջության ոլորտին:
Զբոսաշրջությունը Վրաստանում սկսել է աշխուժանալ արդեն 2021 թվականին. երկրի օդային սահմանները բացվել են փետրվարի 1-ին, իսկ ցամաքային սահմանները՝ հունիսի 1-ին։
Ազգային բանկի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 462,6%-ով: