Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներն այցելել են Արամ Մանուկյանի շիրիմին
ՏեսանյութԱզգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները և աջակիցներն այսօր այցելել են Երևանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին: Այցը կազմակերպվել է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման տոներին ընդառաջ: ԱԺԲ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ականավոր գործչի շիրիմին, հանդես եկել ելույթներով: Շիրիմի մոտ տեղադրվել է Հայոց Եռագույնը։
Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում: