Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս Ինչու հենց Հակոբյանն ու Սաղաթելյանը և ինչ կադրեր են նախընտրում վարչապետի կաբինետում. մամուլ Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ

Հասարակություն

Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը՝ ստորև․ 

- Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը,

- Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,

- Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,

- Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ  և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝

- Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,

- Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,

- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։

Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։

Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները
Բողոքի ակցիա` ԱԺ շենքի դիմաց. Ուղիղ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Արման Սարիբեկյանը
Օրվա աստղագուշակ
Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով
«Հրապարակ». Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է
«Իրավունք». Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին
«Ժողովուրդ». Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար
«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել
«Ժողովուրդ». «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում
«Հրապարակ». Արմեն Գեւորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»
«Հրապարակ». «Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՊՄԿ-ն»
«Հրապարակ». Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում
Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ. «Դիմադրություն» շարժում
«Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին
Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
Արարատի ոստիկանները ամառանոցի բակում կանեփի թփեր ու մարիխուանա են հայտնաբերել
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար
38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էջմիածնում 27-ամյա բնակիչը ծանր մարմնական վնասվածք է պատճառել հարևանին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Խորհուրդներ սեքսոլոգից». Երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում (18+)
Նորավան բնակավայրում շչակ է գործարկվելու
ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը
Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է
50 CENT-ը Երևանում է
Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը կրկին նկատվել է «Արևիք» ազգային պարկում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ծիրանի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Խամոյանը՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնազրկման մասին
Կառավարության որոշումը՝ 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ամառային հանգիuտը կազմակերպելու վերաբերյալ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Լոռու մարզի բնակիչը «Mercedes ML» մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը
Մեր նպատակը միանշանակ է՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով․ Արցախի նախագահը ԱԺ-ում ներկայացրել է 2022թ․-ի ծրագիրը
Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել
Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™