Այսօր հանրահավաք չի լինելու. Լևոն Քոչարյան
Հասարակություն
Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00, այնպես, որ հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ ունենք: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Լևոն Քոչարյանը։
«Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է, քանի որ հաջորդ օրը վարչապետի աթոռից կառչածը գնալու է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու:
Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիր»,- նշել է նա: