Շենգավիթի ոստիկանության մոտ բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel. կա 1 զոհ
Հասարակություն
Այսօր` մայիսի 20-ին, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել օերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների թիվ 63 հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։