Արմավիրի մարզում բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն. կան վիրավորներ
Հասարակություն
Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Մանուկ Դ-ի վարած Opel Vectra մակնիշի և 63-ամյա Սմբատ Մ-ի վարած Opel Astra G մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։