Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ Աշտարակում բանկի պայթյունը՝ մահվան պատճառ. լրահոս Կհեռացվի՞ արդյոք Թագուհի Թովմասյանը և ինչու՞ չի ծառայել Վանեցյանի որդին. մամուլ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոստիկանության ծառայողները ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին քաշքշելով և հրմշտելով փորձել են բերման ենթարկել. ՄԻՊ

Իրավական

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 18.05.2022թ. այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ոստիկանության բաժիններ:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Արձանագրվել են հետևյալ խախտումները.

1. Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Պաշտպանը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Պաշտպանը նաև ի գիտություն է ընդունել Ոստիկանությունից ստացված տեղեկությունը ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

2. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Ոստիկանության բաժնում ֆիզիկական ուժի կիրառումը, անձին հայհոյելը կամ արժանապատվությունն այլ կերպ նվաստացնելուն ուղղված ցանկացած գործողություն ազատությունից զրկված անձի նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք է։ Հատկապես անթույլատրելի է նման արարքի կատարումն ակնհայտ անչափահասի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանը հրատապ կապնվել է Ոստիկանության ղեկավարության հետ, Պաշտպանին հավաստիացվել է, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են պատշաճ գնահատական տալու համար։

3. Բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։

4. Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով։

5. Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ այլ գործելակերպեր։ Արձանագրվել են ծառայություն իրականացնող ոստիկանի գործողություններին խոչընդոտելուն, գործողությունների կատարումը խափանելուն միտված դեպքեր։ Առավել մտահոգիչ է, երբ հավաքի ազդեցիկ քաղաքական ղեկավարի կողմից իր մասնագիտական պարտքը կատարող ոստիկանության ծառայողի նկատմամբ շարունակաբար դրսևորվում է հաշվեհարդարի ուղղակի սպառնալիք։ Նման վարքագիծը դատապարտելի է, և որևէ կերպ չի բխում հավաքի խաղաղ բնույթն ապահովելու կազմակերպչի պարտականություններից»,- նշված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի մասին
Տավուշի մարզում 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր
19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել
Վերագործարկվեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը
Դանակահարություն Առատաշենում
«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Վ. Դումանյան
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Աննա Հակոբյանն այցելել է Գորիս
Թոշակը 10 %-ով բարձրացնելու՝ իշխող թիմի հայտարարություններն ակնհայտ բլեֆ են. Սուրեն Պարսյան
Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Ջրափրկարարների նավակը ուժեղ քամուց շրջվել է․ մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
Ո՞ր հիվանդությունների դեպքում են դեղերը տրամադրվում անվճար․ԱՆ
«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել
ՄԻՊ-ը ներկա է գտնվել ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման արարողությանը
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը
Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
Արման Դիլանյանը հանդիպել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահի հետ
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել
Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ
Անոնս.«Հարցազրույց»-ի հյուրն է Սուրեն Պարսյանը.դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը
Տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը
Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում. Թագուհի Թովմասյան
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործը դատարանում է
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
Չստացվի այնպես՝ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Աբրահամյան
Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր
Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր
Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Էդգար Ղազարյան
Դեբեդ գետի վրա նոր կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման
Բուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակը
Բժշկական շարժական նոր կայան՝ Շիրակի մարզում
Երևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, Kia-ն կողաշրջվել է, կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™