Գարիկ Գալեյանին ազատ են արձակում. Ղազինյան
Հասարակություն
Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։
Բոլորիդ անչափ շնորհակալություն, որ կանգնեցիք, մնացիք ձեր ընկերոջ համար։ Հանգիստ շունչ քաշեք, շուտով ձեր ընկերը կլինի մեր կողքին»,- նշեց Ղազինյանը։