Ալեն Սիմոնյանն իր մայրիկի հետ էր ուզում հրահրեր Մարտի 1. Սերոբ Գասպարյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» ժամանակ «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանն ասաց, որ Ազատության հրապարակում 32 օրերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց հետ է շփվել ու հասկացել, որ մարդիկ չեն ուզում գնալ նախկին իշխանության ներկայացուցիչների հետևից։ Գասպարյանը նշում է, որ հանրությունն ուզում է նոր մարդկանց տեսնել քաղաքական պայքարի դաշտում։
Անդրադառնալով զոհված զինծառայողների հասցեին ռազմական ոստիկանության քննիչների հայհոյանքներին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կալանքին՝ Գասպարյանը կոչով դիմեց ոստիկաններին, ասելով, որ չմոռանան իրենց զոհված ընկերներին, որոնց հավաքեցին Շուշիի Մշակույթի տանն ու ռմբակոծեցին այն։
Գասպարյանը վստահ է, որ վերջում իշխանությունների այս քաղաքականությունն իրենց դեմ է շրջվելու, և ոչ մի ոստիկան, ոչ մի կարմիր բերետավոր չի պաշտպանելու իրենց։