Շունն ընկել է առուն․ փրկարարները դուրս են բերել
Հասարակություն
Մայիսի 18-ին՝ ժամը 10:15-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Հասմիկ» մանկապարտեզի մոտակայքում շունն ընկել է առուն․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շունն ընկել է Պռոշյան փողոցով անցնող առուն:
Փրկարարները շանը դուրս են բերել առվից: