«Դիմադրություն» շարժման մասնակցիները փակել են Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը
Հասարակություն
«Դիմադրություն» շարժման մասնակցիներն այս պահին փակել են Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը։ Նրանք նստել են ճանապարհի վրա և երգում են՝ «Հայեր միացեք», «Զարթնի՛ր, Լաո»։
Մինչև այդ բողոքի ակցիա իրականացնողները, Լևոն Քոչարյանի գլխավորությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էին, նրանք կոչ էին անում ուսանողներին միանալ իրենց պայքարին։
Բողոքի ակցիան իրականացվում է «Հայրենիք» կուսացկության նախագահ Արթուր Վանեցյանի, երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները նույնպես մասնակցում են ակցիային։
Հիշեցնենք՝ երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ անցնելու են տարբեր հաստատություններով և պետական շենքերով։