Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում պաշտոնապես բացվեց հերոս Քյարամ Սլոյանի անունը կրող «3D վախերի կառավարման» սենյակ

Հասարակություն

Ազգային հերոս, հատուկջոկատայինների հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում պաշտոնապես բացվեց հերոս Քյարամ Սլոյանի անունը կրող «3D վախերի կառավարման» սենյակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բուժական սենյակը Հասմիկ Ռաշոյանի ու նրա ընկերների շնորհիվ համալրվել է վերջին սերնդի տեխնիկայով, որի շնորհիվ զինվորները կկարողանան լիարժեք թվայնացված հոգեբանական բուժում անցնել:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ դեռևս 2016 թվականից նպատակ ունեին անել մի բան, որ ևս մի հերոսի անուն մնար անմահ: «Երբ հիմնեցինք թվայնացված հոգեբանության սենյակ, միանգամից միտք առաջացավ, եթե վախերի կառավարումից պետք է խոսենք, ապա էլ ում օրինակով, եթե ոչ Քյարամի: Նրա օրինակով պիտի զինվորները կարողանան հասնել իրենց վախերին, հաղթահարել և անցնել առաջ: Այս պահին մենք սկսում ենք թվայնացված հոգեբանության բուժումը, և բացումից անմիջապես հետո մեր շահառուները՝ տղաները, ընտանիքի բոլոր անդամները կարող են անցնել բուժումներին»,-ասաց Սուրեն Արեենցը:

Հերոս Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ զգում է, որ իր որդին ողջ է և իր կատարած խիզախ քայլը հիշվում է: «Որդիս դեռ մանկուց շատ հանգիստ, հավասարակշռված և խելացի երեխա էր, զորացրվելուց հետո էլ պլանավորում էր շարունակել զինվորականի գործը»,- ասաց նա:

Հետախույզ, զինհաշմանդամ Սարգիս Ստեփանյանը կարևորեց նման կենտրոնի ստեղծումը: «Այժմ առավել կարևոր է հենց այսպիսի՝ վախերի կառավարման սենյակի ստեղծումը, որովհետև մեր տղաներից շատ-շատերը ունեն անհրաժեշտություն ներդաշնակ հանգստության և հոգեպես վերականգնվելու կարիքը՝ ինչն այստեղ ստանալու են: Այս կենտրոնը մատուցելու է այդ ծառայությունը իրենց թիմի և նորարարական սարքավորումների շնորհիվ, տղաներին հոգեպես վերականգնելու են և արագ վերադարձնելու են իրենց լիարժեք կյանքին»,-ասաց նա:

Կենտրոնում Քյարամ Սլոյանի անվան «3D վախերի կառավարման սենյակ»-ի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պետք է պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց համար լավագույն պայմանները ստեղծվեն։ «Մենք գիտենք, որ այս պատերազմից հետո կան մարդիկ, ովքեր պոստտրավմատիկ սինդրոմի արդյունքում ունեն վերականգնման, հոգեբանական աջակցության կարիք։ Ինձ համար ուրախալի է, որ նման կենտրոն ստեղծվել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Բժշկական, հատկապես, հոգեբանական ու վերականգնողական օգնությունը պետք է հնարավորինս հասանելի լինի քաղաքացիների համար»,– ասաց Ավանեսյանը։

Նա շեշտեց, որ մոտ 1 ամիս առաջ կոալիցիա են ստեղծել հոգեբանական ու հոգեբուժական ասոցիացիաների ու կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ։ Նախարարը վստահություն հայտնեց` կենտրոնը կաշխատի ի նպաստ զինծառայողների և այլ շահառուների։

Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը
Վրաերթ Երևանում
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայկ Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր
Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Արցախում կբացվի տեխնոդպրոց
Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ
ԱՀ ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, կշոգի 3-5 աստիճանով
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ համահայկական շարժումը» ծրագրում է օգոստոս ամսից պարբերական ուսումնամարզական ճամբար-բանակումներ անցկացնել
Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան
Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը ՀՀ-ում սահմանափակված է
Արցախում կառուցվող 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը գրեթե ամբողջությամբ կլուծի հանրապետության էներգետիկ խնդիրները
Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն
Վանաձորում գազանջատումներ կլինեն
Ուկրաինայում կարող են օրենք ընդունել անվճար ատրճանակներ կրելու մասին
Սևակ Հովհաննիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Ֆիլիպ Կիրկորովը այցելել է Գառնի և Գեղարդ
Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն
Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը
Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
Հազարավոր մարդկանց կոչ է արվել հեռանալ Սիդնեյից
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
Փրկարարները բացել են փակ դռները
Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզում
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
Լիանա Գրիգորյանը` Սյունիքի մարզում մարզային համակարգող. Փաստաբանների պալատ
Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել. Վարդան Բալյան
Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Հրդեհ Սևաբերդ գյուղում
Արարատի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում
Օրվա աստղագուշակ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
«Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցները հայրենիքում են
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցե
Ֆիլիպ Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին.Ռոբերտ Հայրապետյան
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել
Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™