Նարեկ Մանթաշյանին կիսակոմային վիճակում տեղափոխել են հիվանդանոց. Կոչուբաև
Հասարակություն
«Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ում վատացել է, շաքարը 27 է բարձրացել՝ կիսակոմային վիճակով տարել են Էրեբունու հիվանդանոց»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Կիսակոմային վիճակում տարել են Էրեբունի՝ այս պահին ճանապարհին են։ Այս պահին դեռ խիստ անհրաժեշտ պրոցեդուրայի մեջ է, որ փորձեն իջեցնեն, նոր հասկանան ու բուժում անեն, որովհետև կրիտիկական բարձր է՝ բժիշկներն ասացին»,-ասաց Կոչուբաևը։
Նա հավելեց, որ Մանթաշյանի առողջական վիճակի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություն կկարողանան հաղորդել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը կալանավորված է և գտնվում էր ՔՀԿ-ում։
Հայկա Ալոյան