«Խորհուրդներ սեքսոլոգից». Էրոգեն գոտիներ. որո՞նք են դրանք, ինչպե՞ս գտնել զուգընկերոջ էրոգեն գոտին (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել` որոնք են էրոգեն գոտիները և ինչպե՞ս կարելի է գտնել զուգընկերոջ էրոգեն գոտին:
Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում են միմյանցից: Տղամարդու և կնոջ սեռական գրգռման գործում մեծ դեր են խաղում էրոգեն գոտիները: Տարբերում են գենիտալ (սեռական օրգաններում տեղակայված) և էքստրագենիտալ (մարմնի այլ մասերում տեղակայված) էրոգեն զոնաներ: Դրանք օգնում են գրգռման և հեշտանքի (օրգազմի) իրականացմանը: Տղամարդու և կնոջ սեքսուալությունը միմյանցից տարբերվում են և այդ տարբերություններից մեկն էլ վերաբերվում է էրոգեն գոտիներին:
Եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենիտալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենիտալ մարմնամասերը: Կնոջ գենիտալ էրոգեն զոնաներն են՝ ծլիկը,փոքր ամոթաշրթերը, հեշտոցամուտքը, հեշտոցի ստորին 1/3-ի արտաքին պատը, այսպես կոչված G-զոնան, արգանդի վզիկը: Իսկ էքստրագենիտալ էրոգեն գոտի կարող է լինել ցանկացած մարմնամաս:Կանանց մոտ էրոգեն գոտիները կարող են փոփոխվել տարբեր ժամանակահատվածներում, իսկ տղամարդու մոտ դրանք հաստատուն են: Կնոջ մոտ սեռական գրգռում առաջանալու համար հարկավոր է, որ սեռական գրգիռներին կինը տա էրոտիզացնող նշանակություն, ինչը վկայում է այն մասին, որ կնոջ սեքսուալությունը թողարկվում է գլխուղեղի կեղևային կենտրոնների մասնակցությամբ: Զույգերը պետք է հայտնաբերեն և ճանաչեն միմյանց էրոգեն գոտիները, դա օգնում է միմյանց պարգևել և ստանալ հոգեսեքսուալ բավարարվածություն, ինչը ներդաշնակ սեռական կյանքի կարևոր գործոններից է: