Ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ. Ռոզա Լին
Ժամանց
Այսպիսով, մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է «Եվրատեսիլ- 2022»-ի՝ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը:
«Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ես ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել:
Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում, դուք խենթ եք: Հիմա ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»,-գրել է երգչուհին: