Ինձ Լենա Նազարյանի կամ այդ պատուհասներից որևէ մեկի կարծիքը բացարձակ հետաքրքիր չի. Վահե Հակոբյան
Քաղաքական
Ինձ Լենա Նազարյանի կամ այդ պատուհասներից որևէ մեկի կարծիքը բացարձակ հետաքրքիր չի ու չեմ պատրաստվում մեկնաբանել իրենց որևէ ասած: ArmDaily.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ այս խորհրդարանական ընդդիմությունը մյուս ընտրություններին դուրս կմնա խորհրդարանից, կհիմնեն «Զարթնիր լաո» լուսանցքային թերթն ու այնտեղ հավաքներ կանցկացնեն:
Ինչ վերաբերում է Գյումրիում ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման տղաների և Ավետիք Չալաբյանի հետ կապված միջադեպերին, Հակոբյանը նշում է, որ այս իշխանություններին մնացել է միայն սադրանքների դիմելու հնարավորությունը, ինչի հետևանքով մարդկանց տանում են կալանքի՝ անհիմն ուրանով դրսևորում են իրենց վախերը:
«Իշխանությունը չի կարողանալու վախի մթնոլորտ այդպիսով տարածել մարդկանց մեջ: Ով որ այսօր դուրս է եկել փողոց՝ ինքը նման բաներից չի վախենում և մեզ չորս տարուց մի քիչ ավել դրանով վախացնում են, հնարավոր չի վախեցնելը՝ դա ավելին է»,- եզրափակեց Վահե Հակոբյանը:
Մեր հարցրին, թե խոսակցություններ են պտտվում այն մասին, որ պայքարը կարող է մարել, քանի որ կտրուկ գործողությունների չի գնում ընդդիմությունը. «Այսօր որևէ մեկը չի կարող ծրագրավորել, թե վաղվա օրն ինչպես է լինելու: Ես չեմ կարծում, որ մարելու է՝ դա կարող եմ հստակ ասել, բայց թե վաղը ինչ ուղղությամբ այս ամենը կարող է զարգանալ կամ տրանսֆորմացիա կարվի, ինչ գծով՝ կոնսենսուս կլինի, չի լինի, իհարկե իրանց հետ չի, իհարկե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ դա չի քննարկվում՝ մնացած բոլոր բաները դրանից հետո»,-եզրափակեց Վահե Հակոբյանը:
Հայկա Ալոյան