Բայդենը կարևորել է ԱՄՆ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության խորացումը
Միջազգային խճանկար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է ԱՄՆ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջև համագործակցության կարևորությունը: Այս մասին նշվում է Վաշինգտոնում ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքներով Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր ես հայտարարում եմ հավելյալ 150 միլիոն դոլարի մասին՝ ԱՄՆ-ԱՍԵԱՆ համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի մասին է, այդ թվում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ենթակառուցվածքների արդիականացման: Պետքարտուղարությունում Բայդենի հետ հանդիպմանը մասնակցել են Բրունեյի սուլթանը, Ինդոնեզիայի նախագահը, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի վարչապետները, Ֆիլիպինների արտգործնախարարը և ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը։
«Մենք հավատարիմ ենք այնպիսի ապագային, որը կպահպանի և կուժեղացնի կանոններն ու նորմերը (օրենքի գերակայություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք), որոնք թույլ են տվել նման նշանակալի աճ և բարգավաճում գրանցել Խաղաղ օվկիանոսում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը: