Թրամփի որդին քննադատել է Բայդենին և ծաղրել Զելենսկուն
Միջազգային խճանկար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի քաղաքականությունը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համեմատել մերկապարուհու հետ։ Համապատասխան ծաղրանկարը հայտնվել է նրա Instagram-ի էջում:
Ծաղրանկարում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի առաջնորդը պարում, իսկ ամերիկացի գործընկերը նրա ուղղությամբ դոլարի թղթադրամներ նետում:
Թրամփ կրտսերի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացվող բազմամիլիարդանոց օգնությունն արդարացված չէ երկրի ներսում առկա տնտեսական խնդիրների պայմաններում:
«Քառասուն միլիարդ դոլար: Ուկրաինան փողի անձրևի տակ… Մինչ ամերիկացիները տառապում են, մանկական սննդի պակաս ունենք: Հիանալի աշխատանք է, տղաներ: Դրանից առնվազն յոթ դոլարը կուղղվի շարքային ուկրաինացիներին օգնելու համար։ Մնացածը կհոսի կոռումպացված քաղաքական գործիչների գրպանները»,- կարծիք է հայտնել նա։