«Այս ողջ թոռնոյի մեջ դեռ այնքա՜ն Թոռնիկներ են բացահայտվելու». ֆեյսբուքը քննարկում է
Սոցցանցերի քրոնիկոն
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
Որպես ապացույց, քննչականը իր հաղորդագրության հետ տարածել է «տեսանյութ համացանցից»։ Տեսանյութում ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է։
Ակտիվ ֆեյսբուքահայությունը այսօր քննարկում է Չալաբյանի ձերբակալությունը՝ գլխավոր «գործ տվող»-ի դերում ներկայացնելով Թոռնիկ Ալիյանին։ Օգտատերերը զավեշտի են վերածել նույնիսկ այսօրվա հերոսի անունը։