«Պտտվիր, պտտվիր կարուսել, բայց մի քիչ էլ զգույշ պտտվիր» (տեսանյութ)
ՏեսանյութՆայելով Երևանի ատրակցիոններում ուրախ ու երջանիկ փոքրիկների դեմքին՝ ակամայից հիշում ենք հայտնի երգի բառերը, բայց միևնույն ժամանակ նաև անհանգստանում, որովհետև սիրելի կարուսելները հին, մաշված, վտանգավոր տեսք ունեն և տպավորություն է, կարծես, երբեք չեն փոխվում։
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի բաժնի պետ Մարտին Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարուսելների անվտանգության ստուգման փորձաքննությունները իրականացվում են պայմանագրային հիմունքներով։ «Փորձագիտական խումբը, այցելելով տվյալ վայրը, որտեղ գտնվում են ատրակցիոնները, իրականացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն և տալիս է համապատասխան եզրակացություններ»,- ասում է Մարտին Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում