Ինչ է կապիկի ծաղիկը և ինչպես է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցո՞ւմ է «Դիմադրության» շարժման հանրահավաքին (լուսանկարներ)

Ֆոտո

ArmDaily.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն է։  Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  նա Երեւանում մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկին՝ քայլելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողքով։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեղամ Մանուկյանից, ով ArmDaily.am-ին ասաց՝ Արմեն Բեկթաշյանի հետ իրենց ընկերությունը 30 տարվա ուսանողական ընկերություն է։

«Երբ լուրը ստացվեց Շուշիի ազատագրման, զանգեցի Արմեն Բեկթաշյանի հայրիկին, թե այսօր երեկոյան նաև հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Շուշիի ազատագրման մասին առաջին տեսանյութը և վստահ՝ Արմենն էլ մեջը կլինի։ Հաշված ժամեր անց լուր ստացանք, որ Արմեն Բեկթաշյանը վիրավոր է. գնդացրի կրակահերթից զոհվել էր Լիբանանից Շուշիի ազատագրմանը մասնակցող Վիգեն Զաքարյանը և նույն կրակահերթից Արմեն Բեկթաշյանը նաև ծանր վիրավորում է ստացել, որը երկար տարիներ նրան հետապնդել է։ Արմեն Բեկթաշյանի հետ մեր ընկերությունը 30 տարվա ընկերություն է։ Ինձ համար Արմեն Բեկթաշյանը այդ երիտասարդ ուսանող Արմեն Բեկթաշյանն է, որ կարող էր չմասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու»,- պատմեց Գեղամ Մանուկյանը։

Հարցին՝ արդյոք Արմեն Բեկթաշյանը, լինելով իր ընկերը, կիսո՞ւմ է ընդդիմության քաղաքական հայացքները և մասնակցո՞ւմ է հանրահավաքներին, պայքարին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Արմեն Բեկթաշյանին ես ամեն քայլափոխի փողոցում կարող եմ տեսնել և տեսնում եմ։  Դատավորները, կարծում եմ, ՀՀ Սահմանադրությամբ քաղաքականապես չեզոք պետք է լինեն և դրա համար, նորից եմ կրկնում, Արմեն Բեկթաշյանի հետ, եթե նույնիսկ հանդիպում ենք, որևէ արարողության ենք մասնակցում, և Արմեն Բեկթաշյանի հետ զրույցը լինում է ավելի շատ հուշերի, միշտ ավելի շատ հայրենիքի մասին, կամ որևէ քաղաքական հարցով, որովհետև ես, Արմեն Բեկթաշյանի քաղաքացիական կեցվածքը ճանաչելով, շատ ուրախ եմ, որ Հայաստանի դատական համակարգում նման մարդիկ կան»։

Փորձեցինք դատավոր Արմեն Բեկթաշյանից պարզել՝ արդյոք հանրահավաքի ժամանակ պատահաբա՞ր էր տեսել Մանուկյանին, թե ակցիայի մասնակի՞ց է եղել, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Նշենք, որ դատավորի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը նախատեսված է Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես, Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է դատավորի ապաքաղաքականացվածությունը. «Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը»։

Քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն պահելու նորմաը սահմանված է նաեւ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններով (հոդված 69)

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։

Ապաքաղաքականացված լինելու նորմը այնքան կարեւոր է, որ հակառակի դեպքում պարզապես կարող են դադարեցնել դատավորի լիազորությունները։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածով սահմանված է. «Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

1) խախտել է անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ»։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
Սփյուռքը շատ ազդեցիկ կարող է լինել՝ միայն թե Սփյուռքը սովորեր հրեաների, թուրքերի և ադրբեջանցիների պես քաղաքական լոբբինգ իրականացնել.Դոնալդ Վիլսոն Բուշ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան
Պարտավոր ենք արագ հաղթահարել 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները և պահել աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արմեն Ռուստամյան
Ինչ է կապիկի ծաղիկը և ինչպես է պետք կանխարգելել այն
Գազամատակարարման անջատումներ Երևանում և մարզերում
Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը
Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան
Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 6-9 աստիճանով
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում
Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում
Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել․ սպասվում է եռակողմ հանդիպում
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած ՀՀ քաղաքացուն․ ԱՀ ԱԻՊԾ
Նիկոլական միկրոֆաունան անհանգստացել է իմ երեկվա գրառումից․ Արթուր Ղազինյան
Արարատում Mercedes–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի (լուսանկարներ)
Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս ու դիրքեր
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Երեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ Արման Թաթոյան
Ֆրանսիայի հրապարակում այսօր կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը. Իշխան Սաղաթելյան
Արարատի մարզում մոտ 600 մետր ձորը գլորված УАЗ-ի 4 վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է
Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է
Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում․ Իոաննիսյան
Օրվա աստղագուշակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ Վահագն Ալեքսանյան
Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին
Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 հասցե
Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Ռուսաստանի ելույթի ժամանակ 5 երկրի ներկայացուցիչներ լքել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի դահլիճը
Շվեյցարիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը
Նորաշենում ավտոմեքենա է այրվել
Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում
Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի
Իտալիայի ԱԳ նախարարը «պարենային» պատերազմներ է կանխատեսել
Ավստրալիայի գործող վարչապետը շնորհավորել է մրցակցին
Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան
Կես միլիարդ դոլար եկամուտ` զբոսաշրջիկների այցելություններից
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում 30 հազարից ավել ցուցանմուշներ կան. մարզպետն այցելելէ թանգարան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™