Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ապրիլի 24-ին ընդառաջ. Հանրային բանավեճը եւ հիմնական հարցերը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին

Խմբագրական

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հարցն ավելի է սրվում։ Հատկապես այս իշխանության օրոք, երբ օրուգիշեր խաղաղության դարաշրջանի քարոզչություն է արվում, մյուս կողմից էլ ընդդիմադիր ուժերը մեղադրանքներ են հնչեցնում թրքասիրության քաղաքականություն վարելու մասով, հասարակության մի ստվար զանգված անհամբեր սպասում է, թե ապրիլի 24-ին երկրի բարձրագույն իշխանությունը ինչպես է հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ինչ ուղերձներ են հղելու եւ ստանալու, ովքեր են այցելելու Ծիծեռնակաբերդ եւ ինչպես, ինչ են խոսելու, ինչ մեսիջներ են հղելու աշխարհին եւ հայությանը: Այս հարցերը այսօր առավել քան կարեւոր են, քանի որ արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու, դարավոր թշնամությունը վերացնելու խնդրի առաջ ենք։

Ապրիլի 24-ը հենց այն օրն է, երբ իշխանությունը հնարավորություն ունի ապացուցելու, թե ինչպես է պատկերացնում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, միեւնույն ժամանակ՝ որքանով է օրակարգային Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտմանը հասնելը, արդյոք որեւէ քայլ արվում է այդ ուղղությամբ, թե ոչ։

Ամենեւին էլ սին պատրանքներ չունենալով մեր ոխերիմ հարեւանների մասով՝ ամեն դեպքում, միանշանակ չէ, որ մեր հասարակության համար Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տոտալ մերժելի է։ Այս առումով հանրության հետ զրուցելու, բացատրելու, քաղաքականություն մշակելու կարիք կա։ Սա ցույց է տալիս ոչ միայն հանրային բանավեճը, այլեւ շարքային քաղաքացիների շրջանում անցկացվող հարցումները։

Օրինակ՝ մեր լրատվամիջոցում տեղադրված «կո՞ղմ եք արդյոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը» հարցմանը այսպիսի պատկեր ենք ստացել.

Կողմ եմ-16%

Դեմ եմ-58%

Կողմ եմ՝ առանց նախապայմանների-5%

Կողմ եմ՝ արցախյան հիմախնդրի կարգավորումից հետո-9%

Կողմ եմ, եթե ընդունվեն օրենքներ, որոնք կխոչընդոտեն թուրքական տնտեսական և մշակութային էքսպանսիան-12%

Հիմա այս մասով եթե ամփոփելու լինենք քաղաքացիների մտահոգությունները, պետք է արձանագրել, որ իհարկե, կա հասարակության մի շերտ, որոնց համար հարաբերությունների հաստատումը ընդունելի է, միայն թե տնտեսական, սոցիալական վիճակը բարելավվի։ Բիզնես խավը այս առումով տնտեսական հնարավորություններ է տեսնում՝ շեշտելով, որ աշխարհում փակ սահմաններով երկրներ գոյություն չունեն, այս իրավիճակը կհանգեցնի դանդաղ մահվան, Հայաստանը չունի այլընտրանք։ Ավելի պահպանողականները շեշտում են, որ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքիզմի քաղաքականությունից, հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը կլինի Հայաստանի եւ հայկականության վերջը։ 

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով հանրային բանավեճը ծավալելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ հարցերը։
1-ին՝ սահմանների բացումը ինչ ռիսկեր եւ վտանգներ է պարունակում Հայաստանի պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության, մեր լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու տեսանկյունից։ Արդյոք իշխանությունն ունի՞ անվտանգության բարձիկներ այս ռիսկերը նվազեցնելու, չեզոքացնելու համար, պատրաստ եւ ունա՞կ է կիրառել այդ գործիքակազմը, թե՞ ոչ։

2-րդ հարցը՝ կա՞ արդյոք սահմանները չբացելու այլընտրանք եւ ո՞րն է դա, ինչու հնարավոր չէ ներկա իրավիճակի պահպանում։ 

3-րդ հարցը՝ սահմանների բացումը ինչ հնարավորություններ կարող է ստեղծել՝ տնտեսական, կոմունիկացիոն եւ այլն։

4-րդ հարցը՝ սահմանների բացել-չբացելու, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցը ե՞ւս քննարկում ենք սեփական զրոյական կետից՝ մոռանալով 1915թ, մյուս բոլոր ոճրագործությունները, 44օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը եւ այլն...։ Եթե այս ամենը մի կողմ ենք դնում եւ սկսում զրոյական կետից, դա որքանո՞վ է ընդունելի մեր հասարակության համար, եթե այս ամենը հիշում ենք եւ պահանջում, ապա ինչպիսի՞ն է մեր ապագա դաշնակցի վերաբերմունքը այս հարցերին։ Ապաշխարել, մեղքերի թողություն, փոխհատուցում, ուժի գործադրման սպառնալիքից հրաժարվել կարո՞ղ ենք ակնկալել, թե՞ ոչ...։ Եթե ոչ, ապա ինչ երաշխիք ունենք, որ Թուրքիան չի անի այն, ինչ արել է 1915թ։ Այս առումով  բանավոր, վերելակային, ջենտլմենական պայմանավորվածությունները չեն գործում, սա պետք է լինի բանակցությունների առարկա, մշակված քաղաքականություն։

Հիմա մի կողմից ունենք թրքասիրության մեջ մեղադրվող իշխանություն, որը ամեն օր պատրաստ է զիջումների եւ ունենք մեղադրող խորհրդարանական ընդդիմություն, որը, ըստ էության, գործուն այլընտրանքներ չի առաջարկում, հաշվի չի առնում աշխարհաքաղաքական մարտահրավերները, տնտեսական ճգնաժամը եւ այլն։

Բացել սահմանը, թե չբացել հարցը շեքսպիրյան հայտնի մենախոսությունից էլ բարդ հարց է, այն որոշելու իրավունքը չի պատկանում ոչ մի իշխանության կամ ղեկավարի, որովհետեւ այս հարցի խորքում սերունդներ են՝ անցյալ եւ ապագա, պատմություն եւ կենսագրություն։ Եւ նախքան որեւէ որոշում կայացնելը, քայլ անելը ոչ թե պետք է հայտարարել՝ օժտված եմ հանրային մանդատով եւ վերջ, այլ հանրային բանավեճ ծավալել, խոսել մարդկանց հետ, հասկանալ քեզ ուղղված մեղադրանքների պատճառները, հասարակության համար ընդունելի լուծման ուղիներ փնտրել։ Իսկ մեզանում իշխանավորները նույնիսկ բարձրաձայն չեն խոսում Արցախի հայկականության, Ադրբեջանի կազմում չլինելու մասին, ուր մնաց պահանջատիրություն դրսեւորեն Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցում։ Եւ քանի որ իշխանությունները այդքան վախկոտ են, խորհրդարանական ընդդիմության «համարձակության» հաղթարշավը սկսվում եւ ավարտվում է մեր երկրում Արցախի դրոշը տեղադրելով։ Այս տխուր իրողությունները պետք է արձանագրել՝ հասկանալով եւ ճանաչելով թե մեզ, թե մեր քաղաքական էլիտային, որպեսզի ապագայի հետ կապված «պատրանքները» համապատասխանեն մեր հնարավորություններին եւ կարողություններին։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™