Ով կդառնա նախագահի խոսնակը
Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը շուտով պաշտոն կստանա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա կլինի նախագահ Վահագն Խաչատրյանի մամուլի խասնակը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին հայտնվել, որ Կարապետյանի դուստրը իրականացնում է NewArmenia.am և 365news.am կայքերի կազմակերպչական աշխատանքները։ Տաթևիկ Կարապետյանը մինչ այդ բանկային ոլորտում է աշխատել, 2 տարի առաջ «Ամերիաբանկում» էր աշխատում, իսկ այժմ նրա ֆեյսբուքյան էջում գրված է, որ «HSBC» բանկում է։
Տաթևիկ Կարապետյանը 24 տարեկան է։