Parabellum. Ինչ խորհուրդ ունեն Գեորգի Կուտոյանի տանը հայտնաբերված փամփուշտները. Հարություն Բաղդասարյան (տեսանյութ) Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր Երբ և ինչպես է արվել Հրայր Թովմասյանին վերագրվող՝ Արծվիկ Մինասյանի լուսանկարը (տեսանյութ) Հրայր Թովմասյան թռի, հեսա հասնում ա Երևան. օգտատերերը քննարկում են Փաշինյանի գրառումը Նոր գործեր են փորձելու պատրաստել երկրորդ նախագահի դեմ. փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի գործով Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին Հրայր Թովմասյան, թե՞ Արծվիկ Մինասյան. մի լուսանկարի պատմություն Հրայր Թովմասյանն այս ամբողջ գործընթացում փոքր մասնիկ է. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Հարցրու հոգեբանին. ինչպե՞ս երեխաներին «փրկել» հեռախոսներից և համակարգիչներից Մեր երկրում արդարադատություն կա՞, որ մի բան էլ դրանից խուսափել լինի, Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ նրա արտերկրում բուժվելու մասին Գումարը կորոշվի մրցութային կարգով. ԱԺ-ն՝ խորհրդարանի շենքի նոր լուսավորության մասին
Երևան, 26.Հունվարի.2020,
00
:
00

Պարզաբանում․ Ով երբ եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ

«Պարզաբանում»  շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք արձակուրդի իրավունքին, , ով եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ, վճարովի եւ անվճար արձակուրդ, ինչ անել, եթե ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը։

Աշխատողի ազատ ժամանակը, որն աշխատողը իր հայեցողությամբ օգտագործում է համարվում է հանգստի ժամանակ: Հանգստի ժամանակը իր մեջ ներառում է նաև արձակուդը:

Յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված ամենամյա արձակուրդի իրավունք, որը սահմանված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:

Ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Որպես կանոն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:

Ամենամյա արձակուրդը լինում է՝ նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Աշխատանքային օրենսդրութան համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

Այն աշխատողները, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով, ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողներին, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ տրամադրվում է նաև ամենամյա երկարացված արձակուրդ, որի տևողությունը կազմում է 25 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

  • աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին,
  • չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին,
  • հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին:

Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք ունեցող աշխատողներին իրենց ընտրությամբ տրամադրվում է կամ միայն ամենամյա երկարացված արձակուրդը, կամ ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:

Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Ամենամյա արձակուրդը վճարովի արձակուրդ է:

Օրենքը նախատեսում է նաև առանձնահատուկ վերաբերմունք պայմանավորված իրավիճակից: Դրանք այն դեպքերն են, երբ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողը խնդրում է իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կապված կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդի հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Բացի ամենամյա արձակուրդից, կարող է տրամադրվել նաև նպատակային արձակուրդ:

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդը, որը աշխատող կնոջը տրամադրվում է 140 օր, 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար: Երբ ծննդաբերությունը բարդ է, ապա կնոջը տրամադրվում է 155 օր, 70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության համար: Միաժամանակ մեկից ավելի երխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր, 70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նպատակային արձակուրդ է տրամադրվում նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողների համար: Այս դեպքում տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին՝ երեխայի կենսաբանական մորը, տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդն է:

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը կարող է տրամադրվել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

  • Նպատակային արձակուրդ է ուսումնական արձակուրդը:
     
Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

 Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:

  • ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
  • ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
  • լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
  • դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
  • պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:

Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

  • Հաջորդ արձակուրդը պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդն է:

Սա վերաբերում է այն դեպքերին և աշխատողն իրականացնում է պետական և հասարակական պարտականություններ և ազատված է լինում աշխատանքային պարտականությունների կատարումից:

Օրինակ ընտրական իրավունքն իրականացնելիս, կամ հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս, որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս, դոնորի պարտականություններ կատարելիս, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Չվճարվող արձակուրդ

Չվճարվող արձակուրդ կարող է տրամադրվել աշխատողի պահանջով առանձին դեպքերում: Մասնավորապես՝

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
  • հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
  • ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
  • ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:

Չվճարվող արձակուրդը տրամադրվում է գործատուի հետ համաձայնեցնելով: Մեկ տարվա ընդացքում աշխատողին կարող է տրամադրվել ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

Քաղաքացիական օրենքով սահմանված պետական ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել  ոչ ավելի, քան 30 օր տեվողությամբ չվճարվող արձակուրդ:

Հաճախ կարող են հանդիպել իրավիճակներ, երբ գործատուի և աշխատողի միջև ծագեն անհամաձայնություն, կապված աշխատողի արձակուրդի իրավունքի իրացման հետ:

Իհարկե ցանկալի է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն փոխադարձ համաձայնությամբ: Սակայն երբ առհասարակ խախտվում և ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը՝ թերևս լավագույն լուծումը իրավական լուծումն է: Այն է դիմել դատարան:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը աշխատանքային հարաբերություններով պայմանավորված վեճերը լուծում  են հատուկ հայցային վարույթի կարգով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Ինչպես նաև համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի. հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով ազատվում են պետական տուրքի վճարումից:

Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության  իրավախորհրդատու Անի Թովմասյանը։

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից. Արծրուն Հովհաննիսյան «Սերերս». Արարատ Միրզոյանի և տիկնոջ սիրառատ լուսանկարները Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ Վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգավոր իրավիճակ․ Արման Աբովյան Հրդեհ` Վանաձոր քաղաքում. այրվել է բնակարանի հյուրասենյակի հատակը Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Նկարներում պատկերված նրբիկ աղջնակը Տաթևիկ Ռևազյանն է. թե բա փախել է Եվրոպա, Հայաստանը չի սիրում, անգրագետ է. Տիգրան Հակոբյան Си Цзиньпин: распространение смертельно опасного коронавируса ускоряется (WP) Վստահ եմ, որ թիմերը իրենց աշխատասիրության շնորհիվ կկարողանան իրենց ստարտափը վերածել մեծ բզինեսի. Մարիամ Փաշինայն Parabellum. Ինչ խորհուրդ ունեն Գեորգի Կուտոյանի տանը հայտնաբերված փամփուշտները. Հարություն Բաղդասարյան (տեսանյութ) Լարված վիճակ Կապանում՝ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ. քաղաքացուն բերման են ենթարկել (տեսանյութ) Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երեք դեպք է գրանցվել (տեսանյութ) Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված Boeing 777X ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը (տեսանյութ, լուսանկարներ) Опубликована дискредитирующая Трампа запись делового ужина с обсуждением Украины (WP) «Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ»․ Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարության​ տաճար Չիկագոյում կինը կրակել է երեք տղամարդու վրա, ապա ինքնասպան եղել Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով երթևեկության գրաֆիկը խախտվել է. խնդիրը վերացվել է Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել Երբ և ինչպես է արվել Հրայր Թովմասյանին վերագրվող՝ Արծվիկ Մինասյանի լուսանկարը (տեսանյութ) Что может ждать Армению в конфликте между Ираном и США? (WP) Ամանորյա ծախսերի արդյունավետությունը դեռ կասկածի տակ է, իսկ ավելի կոշտ ասած, թվերը հուշում են, որ դրանք անարդյունավետ են եղել. Սուրեն Սահակյան Մեծ երազանքով ապրող պետությունը գոնե կմտածեր «հարևանի» խորհրդարանական ընտրություններին արդի տեխնոլոգիական միջամտության մասին. Վարդան Ոսկանյան 2019 թ. երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում. Փաշինյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով. Փաշինյան Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան Օրվա կադր. «Հուսանք՝ վարորդը մեջը չի» Մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ համարվող անձի հետ. Սասուն Միրոյան Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել Հրայր Թովմասյան թռի, հեսա հասնում ա Երևան. օգտատերերը քննարկում են Փաշինյանի գրառումը Սարալանջում գազի արտահոսք է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ Նոր գործեր են փորձելու պատրաստել երկրորդ նախագահի դեմ. փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի գործով Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին Հրայր Թովմասյան, թե՞ Արծվիկ Մինասյան. մի լուսանկարի պատմություն Ժողովուրդ ջան, էսօր էլ ենք Կապանում մնալու. hանգիստ քնեք. Փաշինյան (լուսանկար) Շատ տարօրինակ է լսել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խոսում տղամարդկության, պատվի ու արժանապատվության մասին. Ռուբինյան Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հագել «Սերժ Սարգսյանի կոստյումը», այլև հրաժարվել ու պայքարում է դրա դեմ. պատգամավոր Իշխանափոխությունից մեկ շաբաթ առաջ չէին հասկանում, որ երկիրն իրենց ձեռքից գնում էր. Էդվարդ Անտինյան Հնուց ի վեր, ինչ-որ մարդկանց համար «деньги не пахнут». Կարեն Քոչարյանը՝ Սորոսի մասին Քիմ Քարդաշյանը, Շերը եւ Նաոմի Քեմփբելը Լոս Անջելեսում մասնակցել են գաղտնի ֆոտոսեսիայի (լուսանկարներ, տեսանյութ) Իմ ընկեր, գեներալ Վահագն Հարությունյանի հետ. Տիգրան Աթանեսյան (լուսանկար) Հրայր Թովմասյանն այս ամբողջ գործընթացում փոքր մասնիկ է. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ. ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք. Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին Asia Times: выборы в США могут решить судьбу переговоров между ЕС и КНР (WP)