Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ամեն ինչ՝ հանուն մեր առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության, թե յուրայինների բիզնեսների ծաղկման

Խմբագրական

Առաջին հայացքից տպավորություն է, որ մեր իշխանություններն այնքան լավն են, օրուգիշեր քաղաքակիրթ աշխարհից նորամուծություններ են բերում մեր կյանքի որակը լավացնելու, շրջակա միջավայրը պահպանելու համար։ Մի խոսքով՝ կյանքի գնով հեղափոխական նորամուծություններ են անում, որոնք մենք այսօր չենք գնահատում, բայց վաղը շնորհակալ ենք լինելու ավելի առողջ կյանքի եւ միջավայրի համար։ Այս առումով առաջամարտիկները Առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարություններն են։

Հանրության առողջությունը պահպանելու կարեւոր առաքելությունը իրականացնելիս Անահիտ Ավանեսյանը նախ սեղաններից հավաքեց աղամանները, քանի որ 
այն ռիսկի գործոն է սիրտ անոթային բազմաթիվ հիվանդությունների համար: Իհարկե, այլ հարց է, որ մարդիկ կշարունակեն աղ պահանջել կամ այն չարաշահել տանը, նոր օրենքը ընդամենը մեկ դրվագով ավելացնում է մարդկանց տուգանելու հնարավորությունը՝ իշխանության «մարդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսին հակառակ։ Հանրային առողջությունը պահպանելու նկատառումով Ավանեսյանը սեղաններից հավաքեց մոխրամանները, ծխելը հանրային սննդի բաց եւ փակ տարածքներում արգելված է։

Իհարկե, ծխախոտի վնասակար ազդեցությունը արդեն իսկ ապացուցված ճշմարտություն է, եւ ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես վնասել կամ պահպանել իր առողջությունը։ Հակածխախոտային քարոզչության ջատագով լինելով հանդերձ եւ կարեւորելով անծուխ միջավայրը՝ այս պարագայում, սակայն, հարցեր են առաջանում հանրային բաց տարածքներում ծխելու եւ առհասարակ վերահսկողության մասով։ Ստացվում է, որ բացօթյա սրճարանում անձը չի կարող ծխել, իսկ այ սրճարանի դռնից դուրս կարող է ծխել, փչել տարածքում կանգնածների վրա, վնասել նրանց առողջությունը։

Հիմա հաջորդ «հեղափոխական» նորամուծությունները շրջակա միջավայրի նախարարությունից են։ Տարեսկզբից արգելվեցին մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը բնությունը պահպանելու նկատառումով։ Իսկ ինչ եղավ արդյունքում, տոպրակները հաստացան եւ թանկացան՝ դառնալով 50-70 դրամ, այժմ աղբը ավելի թանկ տոպրակով ենք թափում, իսկ թղթի կամ կտորի տոպրակները դեռ մեր կենցաղի մի մասը չեն։ Դրանից բացի՝ նաեւ քարոզչության եւ վերահսկողության խնդիրներ կան, ինչին քանիցս անդրադարձել ենք, ամեն նորամուծություն իրականացնելուց առաջ նախեւառաջ պատշաճ քարոզչություն է պետք իրականացնել եւ հասկանալ վերահսկողության մեխանիզմները, այլապես օրենքն առանց սանկցիա դառնում է հեքիաթ։ 

Նույն նախարարությունից հաջորդ նորամուծությունը սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը արգելելն է, որի շրջանակներում աղտոտումներից և թունավորումներից խուսափելու նպատակով Հայաստանում կարգելվի սնդիկով ջերմաչափերի վաճառքը: Այս օրինագիծն ընդունվել է Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար։
Հիմա այն, որ սննդիկը շատ վտանգավոր է, թերեւս գիտեն բոլորը, պատահական չէ, որ բնակարաններում ջերմաչափերը շատ «պինդ» տեղերում են պահում՝ երեխաների աչքերից եւ ձեռքերից հեռու, օգտագործում են զգուշությամբ եւ խնամքով, իսկ վնասելու դեպքում զանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն։ 
Մյուս կողմից էլ՝ քանիցս թե մեր կենցաղում, թե տարբեր մասնագետների կողմից լսել ենք, համոզվել ենք, որ սնդիկով ջերմաչափը ամենահավաստին է։
Հիվանդանոցներում էլ շատ բժիշկները նախընտրությունը տալիս են «հին» սերնդի ջերմաչափերին, որովհետեւ էլեկտրոնայինները ոչ միշտ են ճիշտ ջերմաստիճան ցույց տալիս, կես ժամվա ընթացքում կարող է 4 անգամ ամենատարբեր ջերմությունը ցույց տալ, մինչդեռ սնդիկով ջերմաչափերի դեպքում նման տատանումներ չեն լինում։ Իհարկե, գուցե թանկ էլեկտրոնային ջերմաչափերը շատ ավելի ճշգրիտ են ցույց տալիս, բայց մեր հասարակության գնողունակությունը այնքան բարձր չէ, որ ամեն ընտանիք իրեն թույլ տա 10000-20000 դրամանոց ջերմաչափ օգտագործել, երբ սննդիկով ջերմաչափն արժե ընդամենը 100-200 դրամ։
Հիմա հին ջերմաչափերը բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։ Ջերմաչափերն ու մյուս սնդիկային սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։
Հարց է առաջանում՝ իսկ պետությունը մարդկանց էլեկտրոնային ջերմաչափեր բաժանելու է, եթե ընտանիքը ունի սնդիկով ջերմաչափ, հասկանում է այն օգտագործելու վտանգավորությունը, բայց հնարավորություն չունի էլեկտրոնային ջերմաչափ գնի, ինչ անի։ Էժանագին ջերմաչափը հուսալի չէ, պետությունը մտածե՞լ է՝ արդյոք մատչելի գնով եւ բարձր որակով բավարար քանակությամբ էլեկտրոնային ջերմաչափեր կա՞ն մեր շուկայում լայն սպառման համար։ Երրորդ՝ ինչ անել տներում առկա սնդիկով ջերմաչափերի հետ՝ դե՞ն նետել, օգտագործե՞լ, հանձնե՞լ...։
Եւ, իհարկե, ամենակարեւոր հարցը, մեր կյանքում այնքան վտանգավոր երեւույթներ եւ ռիսկեր կան, ինչու են իշխանությունները որոշել կենցաղից հանել սնդիկով ջերմաչափերը, որոնց օգտակարությունը ապացուցված է եւ անառարկելի։
Իսկ գուցե կա յուրային գործարա՞ր, ով էլեկտրոնային ջերմաչափերի գործարան է հիմնել եւ խնդիր կա այս ջերմաչափերը սպառելու։ Չէ՞ որ այս գործելաոճը խորթ չէ մեր իշխանությունների համար, գործադիրի մակարդակով կարող են որոշում կայացնել, արգելել այս կամ այն ապրանքի ներկրումը, որպեսզի սպառվի յուրային օլիգարխի արտադրանքը, որը եւ որակապես է զիջում ներկրվածին, ու ավելի թանկ է։

Ստացվում է, որ փաստորեն ինչ անում են, ոչ թե մեր՝ հանրության եւ բնության պահպանության համար են անում, այլ իրենց եւ իրենց յուրայինների համար են անում։ Ասվածի վկայությունը Կառավարության այսօրվա նիստին Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը արտոնություն տալու որոշումն է։ Նախարարի ամուսնու ընկերության մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ, «Իբարի»-ն նախատեսում է իրականացնել 500 մլն դրամի ներդրումներ ու ստեղծել 27 նոր աշխատատեղեր՝ 170 000 դրամ միջին աշխատավարձով։
Հիմա կլինեն չէ բազմաթիվ գործարարներ, որոնք ավելի շատ ներդրումներ են իրականացնել, ավելի շատ աշխատատեղեր ստեղծել, իսկ ինչու գործադիրը նրանց արտոնություն չի տալիս։ Եւ ինչ տարբերություն նախկին եւ ներկա իշխանության միջեւ, եթե նախկիններն էլ իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, խնամի-ծանոթ-բարեկամներին էին արտոնություն տալիս, պետությունը եւ պետական միջոցները ծառայեցնում նեղ, անձնական շահերին։ Ստացվում է, որ միայն կերակրատաշտից օգտվողների անուններն են փոխվել, կարգավիճակը եւ մեխանիզմը նույնն է մնացել։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™