Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Որ ազգային-պետական շահերն է սպասարկելու Մարուքյանը եւ ինչ հատուկ հանձնարարություններ է կատարելու

Խմբագրական

Երեկվանից Հայաստանի արտաքին քաղաքականությունը հուսալի ձեռքերում է, քանզի հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել նախկին ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր, իրեն կառուցողական ուժ համարող ԼՀԿ-ի ղեկավար, «կլասիկ» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը հայտնել է, որ մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Ձեւակերպման առաջին մասը հասկանալի եւ ընդունելի է, իսկապես բարդ ժամանակաշրջան է մեր պետության եւ տարածաշրջանի համար, սակայն այլ հարց է, թե ինչ է հասկանում Մարուքյանը ազգային-պետական շահ ասելով եւ թե ինչպես է սպասարկելու այդ շահերը, ինչ հատուկ հանձնարարություններ է կատարելու։

Պարզապես, պետական պաշտոն զբաղեցնող կիսաընդդիմադիրների պաթոսը աչք է ծակում, հատկապես երբ իրենց «պաշտոնառեւտուրը» ազգային-պետական շահերի շղարշի տակ է ներկայացվում։ Այդպես մեկ էլ Մարուքյանի «շկոլայի» նախկին շրջանավարտ Մանե Թանդիլյանն էր, ակտիվիստից դարձավ պատգամավոր, նախարար, հետո առողջական խնդիրների պատրվակով լքեց ԼՀԿ-ն։ Կարճ ժամանակ անց հայտնվեց, Արցախը «Ապրելու երկիր» էր սարքում, ավարտեց, հիմա էլ Հայաստանն է «Ապրելու երկիր» դարձնում՝ Փաշինյանի նախկին խորհրդականի հետ։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի ներկա իշխանություններին ամենաշատը մեղադրում են ազգային, պետական շահերը անտեսելու, իսկ ավելի կոպիտ ասած՝ այլ շահեր սպասարկելու մեջ։ Ընդդիմադիրները՝ կառուցողական եւ ապակառուցողական, հազարումի փաստարկ են բերում եւ ցույց տալիս, թե իշխանությունը ինչ քայլեր է արել ազգային, պետական շահերին դեմ։ Հիմա Մարուքյանը, որ մշտապես կասկածվում էր նախկին եւ ներկա իշխանությունների հետ զանազան կապերի մեջ լինելու մեջ՝ սկսած 2012թ Վանաձորում խորհրդարանական ընտրություններում հաղթելուց մինչեւ Միքայել Մինասյանի հետ ունեցած-չունեցած կապեր, միշտ համառորեն հերքում էր, ասում, թե ինքը իր կնոջ մարդն է, ոչ ավելին...։

Բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում, Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժը հասավ իր հեղինակության պիկին, ընտրություններին մասնակցեց եւ միայն հաղթանակներ էր տանում, իսկ այսօր արդեն ով է հիշում այդ քաղաքական ուժի մասին, քաղաքական կապիտալը մսխված է, ղեկավարի ամբիցիաները բավարարված են, կեցցեն մասնակիցները։ Եւ ափսոս էին այդ քաղաքական թիմի երիտասարդ գործիչները՝ Դավիթը Խաժակյան, Անին Սամսոնյան, Գեւորգը Գորգիսյան...։

Հիմա ԼՀԿ-ն գոյություն ունի՞, թե՞ ոչ, իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր, գուցե կիսաընդդիմադիր, որեւէ ծրագիր ունի՞, թե ոչ, սովորաբար կուսակցությունների նպատակը ընտրություններին մասնակցելը եւ իշխանության գալն է, հիմա ԼՀԿ-ն իշխանափոխության ձգտո՞ւմ է, թե ով էլ լինի իշխանության՝ կոմֆորտի իր զոնան ապահովված է։ Էդմոն Մարուքյանը իրոք հավատո՞ւմ է, որ ինքը կարող է իշխանության մեջ ընդդիմություն լինել,գուցե կիսում է այս իշխանության բոլոր քաղաքական հայացքները, ծրագրերը, քաղաքականությունը, գուցե նրան ընդունելի է տարվող արտաքին քաղաքականությունը։ Սրանք հարցեր են, որ պետք է պարզաբանվի, ընտրողն էլ պետք է ճանաչի այն գործիչներին եւ ուժերին, որոնց հավատացել է եւ ժամանակին ձայն տվել...։ Իսկ այսօր Մարուքյանի հայրենակիցները զրկված են լեգիտիմ ընտրված քաղաքապետից. քանի որ ԼՀԿ-ն դիմել է դատարան եւ որոշել է ամեն կերպ ձգձգել Ասլանյան դաշինքի իշխանության ստանձնումը հայրենի Վանաձորում։

Ամեն ինչ գին ունի, ինչքան էլ շապիկ պատռելով ԼՀԿ-ականները հերքեն այս իշխանության հետ ունեցած կապերը, նրանք քանիցս ապացուցել են, որ համագործակցում են եւ սպասարկում ոչ թե ազգային, պետական շահերը, այլ ՔՊ-ինը...։ Նախկին իշխանությունը Մարուքյանին բերեց քաղաքական ասպարեզ՝ որպես նոր, թարմ որակի ընդդիմություն, նախկին իշխանությունը հեռացավ, եկավ նորը, իսկ Մարուքյանը միշտ ունի իր անփոխարինելի տեղը իշխանության «սրտում»։ Այնպես որ հասարակության մակարդակից պետք չէ բողոքել, հասարակությանը փչացնում են անսկզբունք եւ երեսպաշտ քաղաքական գործիչները եւ ուժերը, որոնք քաղաքականությունը ծառայեցնում են նեղ, անձնական շահերին։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™