Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չգործող կանոնը հանելը վատ չէ, բայց կարելի է մեղմացնել նաեւ «կորոնաթալանը»

Խմբագրական

Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն, այսօր արձանագրվել է 259 դեպք, երեկ 342 դեպք էր գրանցվել։
Հաշվի առնելով իրավիճակի փոփոխությունը՝ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում։
Մասնավորապես, փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:

Նախ արձանագրենք, որ կորոնավիրուսային 2 տարվա ընթացքում այնպես չէ, որ փակ տարածքներում դիմակ կրելը դարձել էր մեր կյանքի անբաժան մասը։ Ու չնայած դա ամենատարրական, ամենահիմնական պահանջն է եղել, որին ժամանակի ընթացքում ավելացել են այլ պահաջներ եւս՝ բաց տարածքում դիմակ կրել, ձեռնոց կրել, ձեւաթուղթ ունենալ, ամեն դեպքում՝ այս երկու տարվա ընթացքում նույնիսկ փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը չկատարեցինք։

Այնպես որ, նոր որոշումը դիմակների սահմանափակման մեղմացման մասով, իհարկե, ոգեւորիչ է, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքացիները չէին կոտորվել փակ տարածքներում դիմակ կրելով։ Կրում էին, երբ ստուգող էին տեսնում շրջակայքում, երբ դիմացինը՝ տնտեսվարողը, խիստ պահանջ էր ներկայացնում, արգելում էր մուտքը որեւէ օբյեկտ եւ այլն։
Բայց եթե նախարարությունը գնում է մեղմացման համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, ճիշտ կանի դիտարկի նաեւ մեղմացումները մյուս ոլորտներում։ Մասնավորապես՝ մի շարք հաստատություններ մուտքը միայն QR կոդով է, ընդ որում՝ եթե մասնավորի դեպքում «բարեխոսելը» հեշտ է, չեն ցանկանում կորցնել հաճախորդին, ապա պետական հաստատությունների դեպքում շատ ավելի խիստ է։

Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում, բանակում տեսակցությունների համար երկուստեք QR կոդ են պահանջում։ Հիմա հարցը եթե դիտարկենք առողջապահության տեսանկյունից, ստացվում է, որ նույն չպատվաստված եւ թեստ չհանձնած կալանավորը չպատվաստված փաստաբանի հետ հանդիպելիս կորոնավիրուսով չի վարակվում եւ վարակում, բայց երբ հարազատների հետ պետք է հանդիպի, անպայման պետք է թեստ հանձնած լինի կամ պատվաստված, այսինքն՝ հարազատների հետ հանդիպելիս կորոնավիրուսով վարակվելու վտանգը մեծ է, նույնիսկ եթե դիմացինը պատվաստված է։
Ընդ որում՝ նույն պատկերը կարող է լինել նաեւ այլ հիմնարկների դեպքում։ Այն պետական աշխատակիցները, որոնք խրոնիկ դեմ են պատվաստումներին եւ նույնիսկ խիստ սահմանափակումներին դիմանալով չեն պատվաստվել, այլեւս դժվար պատվաստվեն, բայց պետությունը՝ ի դեմս կառավարության, շարունակում է այդ մարդկանց թալանել՝ պահանջելով բացասական թեստ։

Այսինքն՝ եթե իրավասու մարմինը գնում է սահմանափակումների մեղմացման, ճիշտ կլինի դիտարկել նաեւ այլ սահմանափակումների մեղմացման հարցը, այն սահմանափակումների, որոնք անմիջականորեն կապ ունեն մարդկանց կյանքի որակի, սոցիալական վիճակի, բարեկեցության հետ եւ իրենց մեջ զրո առողջապահական կոմպոնենտ են պարունակում։

Պարզից էլ պարզ է, որ շաբաթը մեկ թեստ հանձնող պետական աշխատողը կարող է ամեն վայրկյան վարակվել եւ վարակել կորոնավիրուսով, կամ նույն կալանավորը կարող է վարակվել նաեւ քննիչի, փաստաբանի հետ հանդիպումից։ Այս սահմանափակումները մեղմացնելը ավելի մեծ ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա, քան փակ տարածքներում դիմակ չկրելը, որը այսպես թե այնպես չէին էլ պահպանում։

Այստեղ առնվազն որոշումների համաչափության հետ գործ ունենք, ավելի պատկերավոր լինելու համար որպես օրինակ կարելի է նշել այն, որ օրինակ, օրենսդիրները որոշեն սպանությունը այլեւս չորակել ծանր հանցագործություն, պատժաչափը կրճատել՝ դարձնելով 1 տարի, բայց ավազակային հարձակումը շարունակի մնալ ծանր հանցագործություն եւ պատժաչափը լինի 7 տարի։ Այս տվյալները, իհարկե, մտացածին են, բայց, իհարկե, մեզանում հաճախակի է լինում, երբ անտեսվում է համաչափության սկզբունքը, արդյունքում հայտնվում ենք աբսուրդ իրականության մեջ։
Հենց համաչափության սկզբունքը պահպանելու նկատառումով էլ եթե կորոնավիրուսի դեմ պայքարի ամենասկզբնական կանոնը, պահանջը հանվում է, ուրեմն կարելի է դիտարկել նաեւ մյուս պահանջների հարցը՝ հատկապես, որ դրանց առողջապահական կոմպոնենտը կասկածելի է։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™