Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արյունով ներկված գարնան առաջին օրը, ԱԺ-ում նախագահ պետք է ընտրեն, ՀԱԿ-ը լուռ է, իսկ Փաշինյանը հիշում է

Խմբագրական

14 տարի առաջ եւ մինչեւ այսօր մարտի 1-ը այլեւս եւ միայն գարնան առաջին օրը չէ։ Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում, պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ ուժային կառույցները հրազեն կիրառեցին ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:
Դեպքերից 14 տարի անց դժվար է ասել՝ որքանո՞վ է բացահայտված մարտի 1-ի ողբերգությունը եւ որքանո՞վ են մեղավորները պատասխանատվության ենթարկվել, իսկ մենք՝ որպես հանրություն եւ պետություն դասեր քաղել։ 10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո նոր թափ ստացավ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրյալների կարգավիճակում հայտնվեցին, իսկ վերջերս էլ ՄԻԵԴ վճռից հետո դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու վճիռը եւ արդարացնելու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մեղավոր էր ճանաչվել Մարտի 1-ի անկարգությունների գործով։

Հիմա թե ո՞ւր կհասնի գործի քննությունը հաջորդ իշխանության ժամանակ՝ կարելի է միայն ենթադրել՝ դատելով, թե ով կգա իշխանության, բայց միեւնույն ժամանակ, պետք է արձանագրել նաեւ, որ մեզանում ամեն ինչ քաղաքականացված է, անգամ համապետական ողբերգությունները եւ դրանց բացահայտումն է քաղաքականացված, ուստի ճշմարտությունը բացահայտելը կմնա շքեղություն։

Դեպքերից 14 տարի անց խորհրդարանում նիստ է, օրակարգային հարցերից մեկն էլ ՀԱԿ նախկին անդամին նախագահի պաշտոնում ընտրելն է։
Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահականություն են, եթե 14 տարի առաջ ՀԱԿ-ը չկարողացավ հասնել իշխանության, այսօր ՀԱԿ նախկին անդամին նախագահ են ցանկանում ընտրել եւ կընտրեն, թեկուզ ոչ առաջին փուլով։
Իսկ երբեմնի ամենարմատական, ամենակարող, ամենագաղափարական, ամենամեծ ընդդիմադիր ուժը այսօր չկա, որեւէ ակցիա, երթ, հանրահավաք չի կազմակերպվել, ինչպես նախորդ տարիներին էին անում։ Հետաքրքիր է՝ գոնե զոհվածներին հարազատներին այցելելո՞ւ են, որեւէ ուղերձ, խոսք, հայտարարություն լինելու է, չէ՞ որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն ինչ-որ առումով նաեւ այն ժամանակվա ընդդիմությունն է։ Թե մարտի 1-ի դեպքերն այլեւս արդիական չեն եւ սա այն կարեւոր առիթը չէ, որ առաջին նախագահը ծանր տեղը թեթեւացնի եւ անդրադարձ կատարի, ինչպես դա արեց Քրիստիոսի արձանի, քննիչ հանձնաժողովի դեպքերով։

Այսօր Մարտի 1-ի ողբերգությունը հիշել է միայն վարչապետ Փաշինյանն, ով Ալեն Սիմոնյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ բազմաթիվ թիկնապահներով, պատվո պահակախմբով գնաց, ծաղկեպսակ դրեց, խոնարհվեց-նկարվեց Մյասնիկյանի արձանի մոտ։

Գնալը, իհարկե, ճիշտ էր, քանի դեռ մենք չենք հիշում, պահանջում, պարզում եւ դատապարտում մեր ձեռքով եւ մեր մեղքով մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները, չենք կարող ուրիշներին պահանջներ ներկայացնել։
Բայց Փաշինյանի՝ մարտի 1-ի նկատմամբ հարգանքը եւ հոգածությունը նաեւ այլ երանգ է ստանում՝ հաշվի առնելով, որ վերջինս նրբանկատությամբ չի փայլել այլ հիշատակի օրերի, տոների ժամանակ։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա առթիվ որևէ միջոցառում չկազմակերպեց ու չմասնակցեց, չգնաց Եռաբլուր, ծաղկեպսակ չդրեց, հարգանքի տուրք չմատուցեց բոլոր նրանց հիշատակին, որոնք Եռաբլուրում են հանգչում, հազարավորները՝ իր իշխանության սխալների արդյունքում։
Նիկոլ Փաշինյանը Սումգայիթի ջարդերի օրը որևէ միջոցառում չկազմակերպեց ու չմասնակցեց, ծաղկեպսակ չդրեց։
Բայց դա արեց մարտի 1-ին, քանի որ այս դեպքերը իր կյանքում մեծ դեր են ունեցել, նախ քաղաքական հասունության, կայացման ճանապարհ են դարձել, կենսագրություն, պայքար, իսկ իշխանության գալուց հետո՝ կարեւոր խաղաթուղթ, դամոկլյան սուր՝ նախկինների գլխին ճոճվող։
Անկախ ամեն ինչից՝ ով ինչպես եւ ինչու կհիշի արյունով ներկված գարնան առաջին օրը, գոնե որպես հանրություն այսօր կարող ենք արձանագրել, որ ինչ եղավ՝ եղավ միայն զոհերին եւ նրանց հարազատներին, իսկ ապրողներս դեռ նույնիսկ չենք կարողացել պարզել՝ ինչպես եւ ինչու եղավ մարտի 1-ը։ Պատմության այս էջը եւս դատապարտված է գերքաղաքականացման, մինչեւ կգան գործընթացի հետ կապ չունեցող նոր ուժեր եւ կամք կունենան իսկապես բացահայտելու իրականությունը։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™