Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեդիան չի կարող սպառել իրեն, ապատիան եւ պասիվությունը հաղթահարելի են. «Քառյակ մեդիայի» տրանսֆորմացիային սպասելով

Խմբագրական

Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքի համընդհանուր պասիվությունը, ապատիան ազդում է բոլոր ոլորտների վրա։ Եւ այս ազդեցություններից զերծ չէ մեդիան։ Ընտրություններից հետո լրատվամիջոցների համար ծանր շրջան է ֆինանսական, քաղաքական առումով, ոմանք դիմանում են մեծ դժվարությամբ, ոմանք՝ հանձնվում։
Ասվածի վկայությունն է այն, թե ինչպես են ընտրություններից առաջ բազում լրատվամիջոցներ ստեղծվում, իսկ հետո նույն արագությամբ փակվում։
Սա հարաբերականորեն սպասված եւ կանխատեսելի երեւույթ է։ Շատ ավելի անկանխատեսելի եւ ցավալի է այն, թե ինչպես են փակվում տարիների կենսագրություն, ձեռագիր ունեցող լրատվամիջոցները։

Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիան» հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին։ Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոն։
Թե որն է գործունեությունը դադարեցնելու պատճառը՝ այդպես էլ տարածված հայտարարության մեջ իրականությունը մինչեւ վերջ չի բացահայտվում։
Թեեւ բացահայտելու բան էլ չկա, հաշվի առնելով, որ տեւական ժամանակ մամուլը գրում էր մեդիայի ունեցած ֆինանսական խնդիրների, կուտակած պարտքերի, քննարկվող գործարքների մասին, որոնք չկայացան։ Ընկերությունը այդ մասին չի խոսում հայտարարության մեջ, սակայն նշում է, որ «Հայաստանում իրականությունը և սկզբունքներն այլևս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երևույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի և էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն»։

«Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։

Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն»,-ասված է հայտարարության մեջ։
Նախ, առաջին հերթին պետք է արձանագրել, որ ցավալի է կայացած լրատվամիջոցի, մեդիահոլդինգի գործունեության դադարեցումը՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքականություն էր իրականացնում, ում էր ձեռնտու, ով էր գոհ կամ դժգոհ եւ այլն։ Այս մեդիաընկերությունը կայացած էր, ուներ լսարան, հետեւորդների բանակ, պրոֆեսիոնալ խմբագրակազմ, ապահովում էր մրցակցություն դաշտում եւ իսկապես լրատվադաշտում բացակայությունը կզգացվի։
Պետք չէ մոռանալ եւ ուրանալ tert.am-ի աշխատանքը որպես ինտերնետային պրոֆեսիոնալ լրատվամիջոցների առաջամարտիկներից մեկը նորամուծությունների, նշաձողերի սահմանման հարցում, նույնը կարելի է ասել ArmNews-ի մասին իր օպերատիվության, օնլայն հեռարձակումների, 24/7 ռեժիմով աշխատելու, հետաքրքիր հաղորդումների, հարցազրույցների համար։

Հիմա շատերը տեղավորում են այս լրատվամիջոցներին այս կամ այն ճամբարում՝ մեղադրում քաղաքական շահեր հետապնդելու մեջ՝ մոռանալով, որ անկախ մեդիաների համար Հայաստանում գոյության հիմքեր չկան ֆինանսական եւ քաղաքական առումով։
Երկրորդ, պարզ է, որ լրատվամիջոցը փակվել է ֆինանսական խնդիրների պատճառով եւ ցավալի է, որ որեւէ կերպ հնարավոր չի եղել խուսափել այս արմատական քայլից։

Բայց պաշտոնական հայտարարության հիմքում այլ պատճառներ մատնանշելը առնվազն ճիշտ չէ, որովհետեւ նախ չի կարող մեդիան սպառել իրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ թե մեդիայի սպառմանն է հանգեցնում, այլ ընդհակառակը՝ նոր մարտահրավերներ եւ հորիզոններ ստեղծում, պրոֆեսիոնալ մեդիայի գոյության անհրաժեշտությունը կենսական դարձնում, որ ստատուսչիկն ու լրագրողը տարբերվեն միմյանցից, որ կեղծ կայքերը իրենց կեղծ օրակարգերով դուրս մղվեն պրոֆեսիոնալների աշխատանքի ճնշման տակ։Կամ ինչ է նշանակում՝ համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։ Իհարկե, ծանր է եւ դժվար այս պայմաններում աշխատելը, բայց լրատվամիջոցները, լրագրողները պետք է մի նիշ ավելի բարձր, ուժեղ գտնվեն, իսկ ո՞ր օրվա համար ենք մենք՝ լրագրողներս, եթե պետք է հուսահատվենք եւ հիասթափվենք ապատիայից, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելուց, համընդհանուր չեզոքությունից, այլ ոչ թե մինչեւ վերջին շունչը աշխատենք, տեղեկացնենք, կատարենք մեր առաքելությունը...։ Դժվար է, ծանր, հոգեմաշ, բայց լրագրողները եւ լրատվամիջոցները պարտավոր են լինել ավելի ուժեղ եւ կարող են։

Երրորդ՝ ի՞նչ է լինելու այժմ, սա ամենակարեւոր հարցն է, որը մինչեւ վերջ չի պարզաբանվում, հեռուստաընկերության հաճախականության համար նոր մրցույթ կհայտարարեն, ով կմասնակցի, ով կհաղթի՝ այլ հարց է։
«Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է»,-ասված է հայտարարության մեջ։
Սա նշանակում է, որ «Քառյակ մեդիան» այս կամ այն ձեւաչափով կաշխատի։ Այս մեդիաինդուստրիայի հիմնադիրները շատ լավ հասկանում են, թե ինչ թանկ կապիտալ է մեդիան, որից հեշտ, հանգիստ չեն հրաժարվի։

Ավելին՝ այսօր Հայաստանում համեմատական անդորրի ֆոնին նավի վրա մնալու ամենահուսալի ուղին հենց մեդիան է։ Պատահական չէ, որ այսօր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը եկել է մեդիայից, իշխանությունը զբաղեցնում են հենց մեդիայի մարդիկ։ Սա ամենեւին երաշխիք չէ, որ հետայսու եւս մեդիայի մարդիկ «պրախոդ» կունենան մեր երկրում, գուցե լինի ճիշտ հակառակը՝ հաշվի առնելով այսօր առկա հիասթափությունները։ Բայց առայժմ ոչինչ չի մնում անել, քան հաղթահարել այս ապատիան, անցումային շրջանը, ով դիմանա մարդկային, մասնագիտական առումով՝ հաղթող դուրս կգա։ Իսկ ով հուսահատվի եւ լքի դաշտը, հավերժ մոռացության կմատնվի։

Սա, անշուշտ, քաջ գիտակցում են «Քառյակ մեդիայի» հիմնադիրները եւ չեն հրաժարվի իրենց թանկ մեդիակապիտալից։
2016թ էլ մեկ այլ առաջատար լրատվամիջոցի՝ 1in.am-ի գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել էր նաեւ այսօր արտախորհրդարանական ուժ գլխավորող Արման Բաբաջանյանը, ով, սակայն, կարճ ժամանակ անց մտքափոխվեց եւ վերադարձավ։ Այս պարագայում եւս լիահույս ունենք, որ «Քառյակ մեդիան» այս կամ այն կերպ տրանսֆորմացիայի ենթարկվելով կշարունակի իր գործունեությունը գոնե առցանց ոլորտում։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™