Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բա ճնշումը պոզով-պոչո՞վ է լինում. Գործադիրը, օրենսդիրն ու ԲԴԽ-ն՝ ընդդեմ դատավորների

Խմբագրական

Դատական համակարգի նկատմամբ ճնշումները այլեւս կլինեն «օրինական, չափավոր», օրենսդիր մարմինը քիչ առաջ իրականացրած քվեարկությամբ որոշեց «ճնշողներին» ազատել լրացուցիչ քաշքշուկից, դժվարություններից, իսկ «ճնշվողներին» էլ՝ ավելորդ պատրանքներից, ակնկալիքներից։
Եւ այսպես, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով թույլատրվում է, որպեսզի ԲԴԽ նիստերին քվորում լինի 6 անդամի առկայության դեպքում նախկին 7-ի փոխարեն: 5-ի կողմ քվեարկության արդյունքում էլ դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:

Նախկին կարգավորմամբ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր էր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, ունի 10 անդամ, որից 5-ը՝ իրավաբան-գիտնականները ընտրվում են ԱԺ-ի կողմից, իսկ մյուս 5-ը դատավորներ են՝ ընտրվում են դատավորների ժողովի կողմից։
Այսինքն՝ իշխող քաղաքական կուսակցությունը հեշտացրել է իր կողմից ընտրված իրավաբան-գիտնականների գործը, որ այսուհետ որեւէ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, կալանավորելու համաձայնություն տալիս այս ու այն կողմ չընկնեն, չսկսեն դատավորներին համոզել, խնդրել, սպառնալ քվեարկել, դատախազությունը միջնորդությունները ներկայացնի, իրենք էլ արագ-արագ հաստատեն ու անցնեն առաջ։ Այդպես անցանկալի դատավորներից ազատվելու ճանապարհը կլինի հեշտ եւ արագ։

Հիմա այս ֆոնին ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությունը ինքնախոստովանություն է։ «Ես տեսնում եմ, որ գործադիրը ամեն ինչ անում է, որ դատավորների ծանրաբեռվածությունը թեթևանա, գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, գործադիրը կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով։ Եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի վախեցրել են կամ ահաբեկել, դատավորները պարտավոր են անմիջապես դիմել ԲԴԽ, ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչպես պետք է ճնշի գործադիրը իշխանությունը»,-ասում է Գագիկ Ջհանգիրյանը։
Եւ նա իրավացի է, այո, գործադիրը ճնշում է դատավորներին ԲԴԽ-ի միջոցով, այս ճանապարհին նրան օգնում է խորհրդարանը՝ իրավական կարգավորումները ձեւախեղելով, օրենքները իրենց շահերին համապատասխանեցնելով, օգնում է Արդարադատության նախարարությունը, որը անթիվ, անհամար վարույթներ է հարուցում դատավորների նկատմամբ։ Իսկ ԲԴԽ-ին էլ ոչինչ չի մնում անել, քան պատժել դատավորներին՝ հայտարարել խիստ նկատողություն, կալանքի համաձայնություն տալ։ Ընդ որում՝ այս կարեւորագույն լիազորությունները «հավուր պատշաճի» իրականացնելու համար բոլոր պայմանները ապահովված են, որոշումները այսօր ընդունված փոփոխությամբ կարող են ընդունվել միայն խորհրդարանի կողմից, ավելի ճիշտ՝ իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների միջոցով։

Հիմա Ջհանգիրյանի ինքնախոստովանության երկրորդ մասի մասով՝ եթե գործադիրը ճնշում է ԲԴԽ-ի միջոցով եւ այս շղթայի մեջ մյուս ատյանները, մարմինները միայն երկրորդ պլանի դերասան են, դատավորի լիազորությունը կասեցնող, դադարեցնողը, նրա նկատմամբ իրավական գործընթաց սկսելու որոշման համաձայնություն տվողը ԲԴԽ-ն է, ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դատավորները դիմեն ԲԴԽ-ին։ Այդ նույնն է, որ քեզ սպանողին, քո նկատմամբ բռնություն գործադրողի խնդրես քեզ պաշտպանել։
Քանի-քանի ահազանգեր, նամակներ, գրություններ են հնչեցրել դատավորները, դիմել ԲԴԽ-ին, իրենց մտահոգությունները հայտնել եւ ինչ է արել այդ կառույցը, որ հարցն է լուծել՝ դատավորների շահերից ելնելով, ինչ է արել դատավորների անկախությունը երաշխավորելու համար, բացի ճնշելուց, ճնշմանը մասնակից լինելուց։

Հիմա եթե ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը չի պատկերացնում, թե ինչպես կարող է գործադիրը ճնշել դատավորներին ԲԴԽ-ի միջոցով, օրինակների պակաս չկա։ Արդարադատության նախարարության ձեռքով վարույթներ հարուցել եւ ուղարկել ԲԴԽ, քանի տոկոսն էլ բավարարվի՝ էլի լավ է։ Դատախազության, ԱԱԾ-ի միջոցով քրեական գործեր հարուցել դատավորների նկատմամբ, դիմել ԲԴԽ լիազորությունները դադարեցնել։ ԱԺ-ի միջոցով օրենսդրական փոփոխություններ անել, որ որեւէ օրենք, նորմ չխոչընդոտի ամենանիրական ցանկությունների իրականացումը։ Քրեական գործեր հարուցել, առգրավվել էլեկտրոնային մակագրման համակարգը, որպեսզի կարեւորագույն գործերը քննեն յուրային դատավորները։ Իսկ այս ամենի արդյունքում ունենք լիազորությունները դադարեցված, խիստ նկատողություններ ստացած, ընդդիմադիր գործչին կալանքից ազատելուց հետո կալանավորվող դատավոր...այսքանից հետո որեւէ մեկի մոտ հարց առաջանում է, թե ինչպես են ճնշումները իրականացվում եւ այս գործընթացում ինչ մասնակցություն ունի ԲԴԽ-ն՝իր լավագույն հնգյակով։ Ինչպես կասեր դասականը՝ բա ճնշումը պոզով, պոչով է լինում։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™