Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ է բոյկոտը արդարացված կամ ինչ կարող էր անել ընդդիմությունը հաղթող իշխանությանը պարտված թողնելու համար

Խմբագրական

Նախագահի հրաժարականի շուրջ առաջացած աժիոտաժը կամաց-կամաց մարում է, խաղաքարտերը բացվել են եւ արդեն պարզ է, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն՝ Վահագն Խաչատրյանը կընտրվի նախագահ։
Միակ աժիոտաժը ընդդիմության թեկնածու առաջադրել-չառաջադրելն էր։ Սկզբից քննարկվում էր, թե ընդդիմությունը թեկնածու կառաջադրի՝ ի դեմս Վայոց ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, բայց քիչ առաջ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարություն տարածեցին, որ «ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը, որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։
Առհասարակ՝ 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից հետո, երբ քննարկում ենք խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, հարց է առաջանում՝ բոյկոտը ե՞րբ եւ որտե՞ղ է արդարացված։

Կար երկու տարբերակ՝ նախագահի թեկնածու առաջադրել, գնալ, պայքարել, հարամել իշխանության թեկնածուի ընտրությունը, ԱԺ ամբիոնից ցույց տալ քաղաքական խոսքի, որակի, մակարդակի, ճաշակի տարբերությունը, պետական, ազգային գործչի մաստեր կլասս կազմակերպել այնպես, որ իշխանությունը «մանթո» մնար եւ պարտված լիներ հաղթելով հանդերձ։ Վստահաբար՝ նման սցենար կարելի էր ստանալ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, այս պարագայում կարեւորը ոչ թե արդյունքն էր, որը ի սկզբանե կանխատեսելի է, այլ արդյունքին հասնելու ճանապարհը, ընթացքը։ Վերջիվերջո, մանդատները վերցնելով եւ խորհրդարան գալով՝ ընդդիմությունը քաջ գիտակցում էր չէ՞, որ որեւէ արդյունքի վրա չի կարողանալու ազդել, ում ՔՊ-ն ցանկանա, կընտրի, ինչ օրենք ցանկանա՝ կընդունի։

Հարց է առաջանում՝ ինչու եկաք խորհրդարան, եթե գիտեիք, որ որեւէ արդյունքի վրա չեք կարողանալու ազդել եւ փոխել եւ ձեր «գոյությամբ» ընդամենը լեգիտիմացնում եք այս խորհրդարանի աշխատանքը, իշխանությունների քայլերը։
Արդյունքի վրա չեք կարողանում ազդել, բայց գոնե կարող եք ընթացքը փոխել, ընթացքը հարամել, նախագահի «անմոռանալի» ընտրություն, փոքրամասնություն լինելով հանդերձ խորհրդարանական ընդդիմության ողջ գործիքակազմը գործի դնել, պայքարի նոր մեթոդներ կիրառել։

Այլապես ինչու եք գնացել խորհրդարան, եթե ոչինչ չանել կարող են բոլորը՝ առանց խորհրդարան գնալու։ Ընդունենք սա ամենահեշտն է, բայց հանրությունը ընդդիմությանը քվե է տվել եւ ուղարկել խորհրդարան ոչինչ չանելու համա՞ր։ Ի՞նչ տարբերություն խորհրդարան չանցած ուժերի, գործիչների միջեւ, երկուսն էլ ոչինչ չեն անում։ Բոյկոտը պայքարի միջոց է, երբ հստակ նպատակ է հետապնդում, ծրագիր է նախատեսում, անելիքներ, տեսլական, այլապես մեկումեջ քվեարկելը ՔՊ-ի թեկնածուներին, մեկումեջ չքվեարկելը «համազգային համախմբմանը եւ համերաշխությանը» չի նպաստի։

Հիմա եթե վերանանք բոլոր քաղաքական նախընտրություններից, օբյեկտիվ, չեզոք, մտահոգ քաղաքացու աչքերով նայենք այս ամենին, ստացվում է, որ մի կողմում իշխանությանը չընդունող, իր կյանքից դժգոհ քաղաքացին է, ով չի ցանկանում արտագաղթել, մյուս կողմում էլ «բոյկոտող» ընդդիմությունը, ով ոչինչ չի անում, բացի «երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությանը պառակտած իշխանության» մասին հայտարարություններ տարածելուց։ Եւ ամեն անգամ այնպիսի նախանձելի անմեղությամբ են հայտարարում, որ «իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով», որ դասականի խոսքերն ես ակամայից հիշում՝ «յա՞, իրո՞ք», իսկ դուք այլ ակնկալի՞ք ունեիք, չլինի՞ մեր իշխանությունը պետական շահերով առաջնորդվողի տպավորություն էր թողել ձեզ վրա այնպես, ինչպես Ալիեւը Փաշինյանի վրա «կիրթ եւ կառուցողական մարդու» տպավորություն էր թողել։

Խորհրդարանական ընդդիմությունը նոր մոլորակ հայտնաբերածի դեմքով հայտարարում է, թե «չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ»։ Բայց ինչո՞ւ էին ակնկալում, որ իշխանությունը կարող է այլ կերպ վարվել, պետք լիներ՝ Սահմանադրության մեջ էլ փոփոխություն կանեին սեփական թեկնածուի ընտրվելու համար։

Կամ մյուս պատճառաբանությունը, «միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով», հարց է առաջանում՝ իսկ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ինչ-որ բան արե՞լ են, որ միջազգային հանրությունը անգործության չմատնվի կամ լռություն չպահպանի, բացի միջխորհրդարանական շփումները, այցերը բոյկոտելուց։ Չէ՞ որ պատգամավորի աշխատանքը եւ հատկապես ընդդիմության աշխատանքը ստատուս գրել, մերթ ընդ մերթ հարցազրույց տալը չէ միայն։
Հիմա ընդդիմությունը հաճախ նեղանում է լրագրողներից, որ քննադատում ենք իրենց արածները եւ չարածները, սակայն այս քննադատությունը առաջին հերթին իրենց է պետք վերակառուցելու սեփական գործունեությունը, դասեր քաղելու իրենց սխալներից։ Ընդ որում՝ հաճախ երբ քննադատում ես, ասում են՝ չենք կարող բոլորին գոհացնել, իսկ դու ինչ ես առաջարկում։

Իհարկե, չեն կարող բոլորին գոհացնել, լրագրողներն էլ չեն կարող այնպիսի օրակարգ առաջարկել, որը ընդունելի կլինի ընդդիմադիրների, հանրության մեծ մասի համար։ Սակայն եկեք իրականությանը առանց էմոցիաների՝ փաստերից դատելով, ընտրությունից 8 ամիս է անցել, ինչ օրակարգ ունի այսօր ընդդիմությունը, իշխանությանը հեռացնելը ուժի մեջ է, թե ոչ, ինչպես, ինչ են անում դրան հասնելու համար, թե մանդատը ստացան, խորհրդարանում հանգիստ տեղավորվեցին, մեկումեջ կռիվ կանեն, սուր հարց կտան, կվիրավորեն եւ կվիրավորվեն, կմաշացնեն իրենց եւ մեր օրերը։ Այս հարցը անկեղծորեն ճշգրտման կարիք ունի, թող հայտարարեն, որ ի վիճակի չենք, մեզնից այլ բան մի ակնկալենք, մեր պայքարը խորհրդարանում իրար ծեծելով կսահմանափակվի, գնացեք գլխներիդ ճարը տեսեք։

Կարճ ասած՝ եկե՞լ եք խորհրդարան, որ ինչ անենք, ձեզ ընտրողները եւ հույսեր կապողները ի՞նչ ակնկալիքներ ունենան ձեզնից...ոչինչ չանել, բոյկոտել, կռիվ-կռիվ խաղալ կարող էիք նաեւ խորհրդարան չգնալով, իմա՞ստը ձեր մանդատի գոյության եւ գործունեության։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™