Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կալանավորել ընդդիմադիրներին ազատող դատավորներին. իշխանության «հնամաշ» զինանոցը ընդդեմ արդարադատության

Խմբագրական

Հայաստանում ժողովրդավարությունը, իրավական պետության կայացումը վստահ քայլերով հետընթաց է ապրում։ Այն, ինչ այսօր կատարվում է դատական համակարգի հետ, վկայում է, որ դատական համակարգի անկախությունը կորսված է, զանազան ճնշումները, հետապնդումները սպառնալիքները, միջամտությունները արդարադատության իրականացմանը դարձել են առօրյա օրինաչափություն։ Ընդ որում՝ դրանք գործադրողները անգամ հաշվի չեն առնում, որ ժամանակներ են փոխվել եւ ճնշման ենթարկելու 20 տարի առաջվա մեթոդները այսօր արդեն արդիական չեն, հնացած են, ամոթ են, կացնային են։

Ժամանակները փոխվում են, բայց դատավորներին իրենց ենթարկեցնելու, քաղաքական իշխանության սպասավոր դարձնելու մեթոդները, ավաղ, նույնն են մնում։ Որովհետեւ նույնն են մարդիկ՝ իրենց էությամբ, մտածելակերպով, աշխարհահայացքով եւ սկզբունքներով։
Հիմա երեկվանից հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր նախագահությամբ բնականաբար թույլ տվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկելու համաձայնություն տվեց։

Հարց է առաջանում՝ ի՞նչ քրեական գործ է հարուցված դատավորի դեմ, ե՞րբ է այն հարուցվել, ի՞նչ հիմքերով, ապացույցներով եւ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ընդհուպ կալանավորել դատավորին։
Հիմա քանի որ այս տեղեկությունները թաքցվում են, հանրությունն իրավունք ունի կասկածի տակ դնել գործընթացի օրինականությունը եւ լեգիտիմությունը։ Չէ՞ որ այս դեպքում բոլոր համընկնում չեն կարող պատահական լինել, Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դրանից բացի՝ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը:

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Բայց կարծում ենք եւ հույս ունենք, որ միայն մտահոգություն հայտնելով դատավորները չեն բավարարվի ։ Դատավորների միության վերջին ժողովը հուսադրող էր այն առումով, որ երրորդ իշխանությունում իրենց առաքելությունը, անկախությունը թանկ գնահատող մարդիկ կան, հետեւաբար՝ դատավորները մեկ մարդու նման չպետք է թույլ տան իրենց գործընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդումները։
Նույնիսկ ամենավախվորած դատավորն այսօր պետք է հասկանա, որ արդարադատությանը այլընտրանք չկա, այսօր հրահանգով կամ սպառնալիքով կայացված որոշումները դառնալու են հավերժ խարան իր կենսագրության մեջ, ժամանակները կփոխվեն եւ 5 տարի հետո որեւէ արդարացում չի ընդունվելու, որ «վախի սպառնալիքով այսինչին թողեցի կալանքի տակ»։

Ավելի լավ է այսօր լինել անկախ, արդար դատավոր, բայց հալածանքների եւ հետապնդումների ենթարկվել, քան փափուկ տեղավորվել իշխանության հովանու ներքո, լինել կամակատար եւ վայելել հարաբերական խաղաղության, հանգստի օրերը։
Այդ անդորրը խաբուսիկ է՝ մեծ ջրհեղեղից առաջ, իսկ պատմությունը ցույց է տվել, որ իշխանությունները, նույնիսկ ամենալավը, հավիտենական լինել չեն կարող ի տարբերություն դատավորի, ով կարող է պատվով կատարել իր աշխատանքը եւ արդեն 65 տարեկանում թոշակի գնալ որպես «ճիշտ» դատավոր։
Հետեւաբար՝ ինչպես դատավորներից մեկն էր խորհուրդ տվել, ժողովրդական բժշկությունը վախի դեմ բազմաթիվ միջոցներ ունի՝ չիշիկ խմելուց մինչեւ վախ բռնողի մոտ գնալ, կարող եք կիրառել եւ հաղթահարել ձեր ներքին վախերը։ Երեկվանից հետո, երբ իշխանությունը անցել է բիրտ ուժի կիրառմանը, հապաղելու, երկնչելու ժամանակ չկա, արդարադատություն պետք է լինի եւ այդ արդարադատություն իրականացնողները դուք եք։

Կատարեք Ձեր առաքելությունը՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրությամբ, օրենքներով, պետական, ազգային շահերով, ձեր խղճով։ Իշխանությունը չի կարող բոլոր չկալանավորող, ընդդիմադիրներին ազատող դատավորներին կալանավորել, իսկ եթե հանկարծ որոշի նման քայլի գնալ, ավելի պայծառ, Հայաստանում ժողովրդավարության կայացման բացառիկ շրջափուլի աղմուկը գուցե հասնի միջազգային ատյաններ, նրանք տեսնեն, որ դատական համակարգի անկախության համար տրվող գրանտները մսխվում են, իսկ դատավորներին հետապնդումների ենթարկում։

Իսկ քննչական մարմիններին, դատախազությանը, դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ին պետք է հորդորել թարմացնել զինանոցը, քրեական հետապնդումները, կալանավորումները ակտուալ չեն, կարող եք եւս մի քանի տասնյակ տարի հետ գնալ, օրինակ՝ դատական նիստի շտապող եւ «ալաբուլա» երեւացող դատավորին գողանալ շքամուտքից «սեւ մեշոկի» մեջ գցելով, մեքենայի անիվները վնասել, տան դռան մոտ գրություններ գրել, զանգել անանուն համարից եւ փչել...։ Եթե քրեական հետապնդումներից եւ կալանավորումներից դատավորները վախեցան, հաստատ այս «միջոցառումներից» էլ կվախենան, այնպես որ սրանք ավելի անշառ «զենքեր են», իրավական ընթացակարգեր, բողոքարկման հնարավորություն չկան, պետական մակարդակով խուլիգանություններ են։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™