Թուրքիան շտապում է, որովհետև Հայաստանում կա մի իշխանություն, որի հետ անում են ամեն ինչ. Լոքմագոզյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն ասաց, որ երեկ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագետների ֆորումին՝ իրականությանը չի համապատասխանում։
Նա նշեց, որ այդ ինֆորմացիան միտումնավոր խեղաթյուրվել է հատկապես ադրբեջանական լրատվականների կողմից և ադրբեջանական կայքերից տեղեկությունը թարգմանած հայկական լրատվամիջոցներն ընկել են ծուղակը։ Իրականում Չավուշօղլուն խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած լավ կապերի մասին, ոչ թե որ նա ներկա է լինելու այդ ֆորումին։
«Հայաստանին հրավիրեցին այդ ֆորումին ոչ թե որովհետև Հայաստանին լավ ընկեր են դարձել՝ բարեբախտաբար ոչ։ Երբ նայում ենք հրավիրված երկրների ցանկին, ապա կան երկրներ, որոնց հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունի Թուրքիան, այնպես որ՝ այնպես չէ, որ մեծ ժեստ են մեզ ցույց տվել»,-ասաց Լոքմագոզյանը։
Նա շեշտեց, որ այս քայլերը խոսում են պարզապես Թուրքիայի դարավոր դիվանագիտությանը բնորոշ քաղաքականության մասին, իսկ ադրբեջանցիները դիվանագիտության մեջ դրսևորում են իրենց որպես ցեղախումբ։
Լոքմագոզյանը շեշտում է, որ Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, ինչ նրանցից պահանջում են թուրքերը։ Իսկ այն, ինչ չի անում մեր իշխանությունը՝ փոխարենը փորձում են անել Իրանն ու Ռուսաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում։