Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը
Հասարակություն
Պատերազմից երկու տարի անց գտնվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ից անհետ կորած Դավթյան Արամի աճյունը։ Արամը վերջին անգամ եղել է Հադրությում, նրա հետ կապը կորել էր հոկտեմբերի 14-ին, երբ արդեն գրավված էր Հադրութը։
Արամի եղբայրը՝ Դավիթը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից.․.հավերժ փառք իմ հերոս»։
Նշենք, որ Արամի ընտանիքը երկար ժամանակ է ինչ փնտրում էր իրենց որդուն։ Արամը համարվում էր անհետ կորած։