Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ)
Քաղաքական
Այսօր առավոտյան բանակի օրվա կապակցությամբ գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հերոսների հիշատակին։
Զոհված զինծառայողների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին բոլոր նախարարները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։