Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան  Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան

Հասարակություն

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․ 

«Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը:

Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որ անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել:

2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը:

Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։

Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում,

ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։

Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին:

Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր:

Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ`

հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով:

Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային:

Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին:

Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև:

ՀԳ

Լուսանկարներն արված են այսօր՝

Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»։

Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահագն Ավագյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան
Կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Կապիկի ծաղիկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում. ՈՒՂԻՂ
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հանդիպումը․ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ծառայելու եմ ի նպաստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը․ Ավանի նորանշանակ փոխթաղապետ
Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը
Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը շարունակում ենք․ Իշխան Սաղաթելյան
2 դեղաչափ ստացածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան
Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա․ դա կբերի աղետի․ Վահե Հովհաննիսյան
Մեկնարկել է Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը
ՇՄՆ-ն առաջարկում է Սևանա լճից 2022 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մետր
Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ
Վիրավոր, կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ. Դավիթ Ամալյան
Ամենակարևորը, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, և ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակաները. Գագիկ Ծառուկյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
Հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին
Մայիսի 16-22-ը Շիրակի մարզի բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա
Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է
Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան 
Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Աբրահամյան
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ
Մայիսի 20-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք
Գյումրիում կնոջը սպանած ամուսինը խոստովանել է մեղքը
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
«Երեկ գնացել էինք գազանանոց». Վահան Քերոբյան
Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ
Սա վերջն է հասկանո՞ւմ եք. Շարմազանով
Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնավերվել. ՔԿԾ
Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան
Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին 
ՀՀ նախագահը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™