Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին, ինչպես նշեցի, որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասել է Աղաջանյանը: