Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին
Հասարակություն
Վերջին օրերին քովիդով վարակվածների թիվը կտրուկ աճել է։ Վարակվածների թվում են նաև Նիկոլ Փաշինյանն ու ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձիք, որի պատճառով էլ նրանք վաղը չեն ներկայանալու զինված ուժերի 30-ամյակի միջոցառումներից որևէ մեկին։
ArmDaily.am-ը զրուցել է առողջապահության փորաձագետ Գևորգ Գրիգորյանի հետ՝ պարզելու, արդյոք հնարավոր է, որ Հայասանում համավարակով պայմանավորված նորից լոքդաուն լինի։
«Ես բավականին երկար ժամանակ է թարգել եմ հետևել այդ թվերին, որովհետև այդ թվերն անհասկանալի ձևով աճում են, անհասկանալի ձևով նվազում են, եթե լոքդաուն պիտի լինի, կլինի, բայց Օմիկրոն շտամն այդքան մեծ ծանրաբեռնվածություն չի տալիս։ Այսինքն հիվանդանոցային բուժումը որևէ կերպ չի ծանրաբեռնում։ Ուստի կարծում եմ, որ ոչ մի լոքդաուն դեռևս սպասել պետք չի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանի պնդմամբ քովիդի վարակման դեպքերի դեմն առնելու համար անհրաժեշտ է ունենալ կոմպետենտ առողջապահության նախարար։
«Պետք է ունենալ կոմպետենտ ռազմավարություն, պետք է ունենալ նորմալ պայքար, ոչ թե այն, ինչ արվում է։ Ես բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ։ Դա է հիմնական խնդիրը, որովհետև մենք չունենք կոմպետետ պաշտոնյաներ, ովքեր որ կարողանան հստակ պայքար տանել քովիդի դեմ»,-ասաց նա։
Հարցին, որ Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցած հյուրերի թվում կան քովիդով վարակվածներ, սա ինչ է նշանակում, պատասխանեց. «Ոչ միայն ես, այլև բազմաթիվ մասնագետներ, բազմաթիվ անգամ ասել են, որ ժամանցի վայրերում սահմանափակումներ մտցնելը չի օգնելու, հիմա, եթե դա իրենց բավարար չէր, թող իրենք իրենց փորձի վրա համոզվեն, որ այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն նպաստելու կորոնավիրուսի դեմ պայքարին, ուղղակի ստեղծելու են հավելյալ ծանրաբեռնվածություն քաղաքացիների և տնտեսվարողների համար։ Իրենք սովոր չեն լսելու փորձագետների, եթե սովոր չեն լսելու թող իրենք հասկանան ինչ են անում։ Իրենք արդեն իսկ մեղավոր են մոտ 10.000 մարդու մահվան մեջ և այդ մեղավորությունը իրենք ընդունեն, թե չընդունեն՝ իրենց վրա է։ Մնացածը արդեն՝ ինչ ռազմավարություն իրենք կվերցնեն, լոքդաուն կանեն, տնտեսությունը կշարունակեն սպանել, թե ի վերջո հրաժարական կտան, որ կոմպետենտ մասնագետներ սկսեն պայքարել հիվանդության դեմ, դա արդեն իրենց գործն է։ Մեր ժողովուրդը տվել է իրենց այս մանդատը, որ այս ամենաթողությունը կազմակերպեն, տվե՞լ է, խնդիր չկա, ապագան այցելում է բոլորին»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան