Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նոր, բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների ձեռքբերումը ամեն դեպքում տեղին էր, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ուղղաթիռների կորուստներ գրանցել էինք։ Սակայն, բանակում կատարվող բարեփոխումներ վերջինս չի տեսնում, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում, որն ունի բավականին մեծ զինված ուժերի համակարգ, նույնիսկ ամենափոքր բարեփոխումը չէր կարող վրիպել մարդկանց ուշադրությունից։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը, թե մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ, Աբրահամյանը նշեց, որ պորֆեսիոնալ բանակի մասին խոսում են շատերը՝ չիմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում պրոֆեսիոնալ բանակը։
«Զինված ուժերում, եթե տեղի են ունենում թեկուզ փոքր փոփոխություններ՝ չեմ խոսում բարեփոխումների մասին՝ դրանք շատ արագ դառնում են հանրության համար ընկալելի, տեսանելի, որովհետև մեր նման երկրի համար մենք ունենք բավականին մեծ Զինված ՈՒժերի մեծ համակարգ, դա բնական է՝ մենք մշտական պատերազմների կամ չավարտված պատերազմների փուլում ենք և երբ որ մեզ համոզում են, որ կա գործընթաց, բայց դրանք անտեսանելի են, որովհետև հակառակորդից են թաքցվում, ստիպված նաև հասարակությունը դա չի տեսնում՝ դա որևէ ձևի իրականության հետ կապ չունի»,-ասաց Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշում է, որ իրականության մեջ որևէ բարեփոխում տեղի չի ունենում։
Աբրահամյանը նշում է, որ իշխանության իրականացրած քայլերը միայն հակառակի մասին են խոսում՝ կալանավորումներ, քրեական գործեր, որոնց մի մասը հետագայում կարճվում է, սակայն դրա մասին ոչ ոք հետո չի իմանում, յուրայինների կալանավորումները, բանակում տեղի ունեցող գործընթացները միայն վնասում են բանակին։
«Մեր երկրում ստացվում է, որ բոլորը մեղավոր են, բացի մեկ մարդուց և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- նշում է պատգամավորը։
Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած ռազմագերիների կալանավորումներին, մասնավորապես ոտքի լուրջ վնասվածք ունեցող, այս պահին կալանավորված , պայմանագրային զինծառայող Արեն Արամյանի նկատմամբ դատական համակարգի դրսևորած անողոքությանը, Աբրահամյանը նշեց, որ անձամբ է այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել լուրջ վիրավորում ունեցող նածխկին ռազմագերուն։
Պատգամավորը նշում է, որ չի բացառվում, որ զինծառայողը կարող է օրենք խախտած լինել, սակայն երբ վերջինս ծանր վիրավորում ունենալով հանդերձ ամիսներով կալանավայրում է գտնվում ու նրան բժշկական օգնություն չեն տրամադրում՝ դա անտրամաբանական է։
«Այս անտարբերությունը, որը կա և որի մասին խոսում ենք, կա իշխանության բարձրագույն էշելոններում, դա նաև արտահայտվում է որոշակի բացառություններով քննչական, դատախազական, դատական համակարգում և մարդիկ անկախ նրանից, թե ինչ քաղաքական պատվերներ են իջեցվում՝ այդ մարդկային զգացումը, բարոյական զգացումը կարծես թե կորցրել են»,-ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով մայիսի 14-ին Գեղարքունիքի մազրում անհետ կորած զոինծառայող Նորիկ Մկրտչյանի որոնման ուղղությամբ լուրջ աշխատանքներ չտանելուն, իսկ նոյեմբերին էլ Նախիջևանի ուղղությամբ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողի անհետ կորելու մասին ՊՆ-ի կողմից որևէ հաղորդագրություն չտարածելու, վերջինիս հայտնաբերման ուղղությամբ լուրջ աշխատանքներ չտանելը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս միջադեպերի մասին լռելով փորձում են պարզապես չվնասել իրենց վարկանիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։