Անօրինական զենքով ապօրինի որս. 65-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)
Տեսանյութ
Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը, ինչով էլ ապօրինի որս էր արել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։