Գլուխը պատովն է տալիս Ալիևը և նրա հայ գործընկերը. Նաիրի Հոխիկյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում մեդիափորձագետ, հեռուստամեկնաբան, Ազատագրական շարժման հիմնադիր-անդամ Նաիրի Հոխիկյանն անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ իրական պատճառները հայտնի չեն՝ հավանական պատճառների մասին կարելի է միայն ենթադրել։
Հոխիկյանը նշում է, որ Փաշինյանը թուրքական ազդեցության գործակալ է ու շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար ու վստահեցրեց, որ այն հինգ միլիարդը, որի մասին խոսվում է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանը չի մտնելու։ Թուրքերը Հայաստանում նույն սցենարն են իրագործելու, ինչպես դա եղավ Վրաստանի ու Սահակաշվիլու պարագայում և իրենց նպատակին հասցնելուց հետո կվարվեն այնպես, ինչպես վարվեցին Գրիգոր Զոհրապի հետ՝ քարերով գլուխը պարզապես կջարդեն։
Ինչ վերաբերում է Արդբեջանի ու Թուրքիայի կողմից բարձրայնվող Զանգեզուրին, որը ներառում է Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց Ձորն ու Արարատի մարզի մի մասը՝ իրականություն չի դառնա, քանի որ Սյունիքի մարզը կորցնելը լինելու է Ռուսաստանի և Իրանի տարածքային մասնատման սկիզբը։
Հոխիկյանը չի բացառում նաև, որ մինչև նոր նախագահի ընտրության ժամկետը Հայաստանում կարող են հետաքրքիր գործընթացներ տեղի ունենալ՝ օրինակ հեղափոխություն։
Անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարին, Հոխիկյանը նշում է, որ իրենց հետաքննության արդյունքում պարզել են, որ որոշ մարդկանց դեպքում դա բիզնես է դարձել, գումար աշխատելու միջոց և կարող են պատվերներ վերցնել նույնիսկ հակադիր ճանբարներից։
Մանրամասները՝ տեսանյութում։