Ինչ ունեցվածք ունի Արթուր Վանեցյանը Եվրատեսիլ 2022. եզրափակչի արդյունքները՝ ով է քվեարկել Հայաստանի օգտին և ում օգտին ենք քվեարկել մենք Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ Լենա Նազարյանին պետք է մեկուսացնել քաղաքականությունից. Գևորգ Պետրոսյան Մենք մեր դիրքերից պետք է խոսենք. Վիգեն Խաչատրյանը՝ Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին նիստի մասին Ավետիք Չալաբյանի դեպքում գործ ունենք պատվերի հետ. Նաիրի Հոխիկյան Ինձ Լենա Նազարյանի կամ այդ պատուհասներից որևէ մեկի կարծիքը բացարձակ հետաքրքիր չի. Վահե Հակոբյան Ուզում էր ցույց տալ ինչ-որ մի բան, փակեր, բայց ինքը չէր կարող հիմնը փոխել՝ հիմն ամեն ինչ ասում է. Եվրոպայի բազկամարտի չեմպիոնն՝ ադրբեջանցի մարզիկի անհաջող փորձի մասին Ամուսնության տարիքը կարելի է բարձրացնել, իսկ ամուսնալուծության գործընթացը՝ դժվարացնել. Ա. Եզեկյան Արդեն էական չի, թե ում կնշանակեն, խնդիրը հակասահմանադրական օրենքի ընդունման մեջ է. Վանաձորի ավագանու անդամ Այն վերգետնյա կառամատույց է լինելու, ոչ թե ստորգետնյա կայարան. Կարեն Չիլինգարյանը՝ «Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի կայարանի մասին Բացարձակ հայրենասիրությանը չեմ կասկածում Չալաբյանի. Կարին Տոնոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ եմ իմացել այդ մասին․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին

Քաղաքական

Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Փաշինյանն անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց․ «Այնուամենայնիվ որոշումը նախագահն է կայացնում և ինքն էլ կայացրել է բնականաբար։ Երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակելուց ընդամենը 3,5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե կայացրել է որոշումը, որից հետո ասել է, որ ինքը կայացրել է որոշումը։ Այս համատեքստում չեմ կարող ասել, թե ինչն է բավարար, ինչը բավարար չէ։ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են և ես կարծեմ նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ես ասացի, որ իմ դիրքորոշումները մի փոքր կամ էականորեն տարբերվում են նախագահի դիրքորոշումներից։ 2018 թվականից հետո, երբ  Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ այդ ժամանակներից ի վեր սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել համենայնդեպս նախագահի լիազորությունների մեջ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, ես ինքս էլ դրանք ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում այն մեկնաբանել, որովհետև յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում այդ որոշումը ինչ փաստարկների հիման վրա լինի»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու պահին ոչ ՀՀ, ոչ էլ Անգլիայի քաղաքացի է եղել, և նրա նկատմամբ  հնարավոր քրեական գործ հարուցվելուն Փաշինյանն ասաց, որ չի հասցրել այդ հրապարակումներին մանրամասն ծանոթանալ։

«Ես մեկնաբանություն չունեմ, մի դիտարկում ուղղակի, ես քիչ հավանական եմ համարում այն, որ նախագահ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել և գրեթե անհնար եմ համարում։ Ես կարծում եմ, որ համենայնդեպս իմ քննարկելու մանրամասները չեն դրանք»,-ասաց նա։

Հարցին, թե իրենց քաղաքական թիմը ունի նախագահի ֆավորիտ պատասխանեց, որ իրենց թիմը ու ինքը հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ են տեղեկացել այդ մասին, ուստի իրենց թիմը նախկինում այդ թեմայով քննարկում չի ունեցել։

«Մենք այդ թեման լուրջ պետք է քննարկենք և որոշում կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմական ժամանակներով և այո  «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ընտրի ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ կարծում եմ, որ պետք է մենք գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանի միջև լինի քաղաքական ներդաշնակություն, մանավանդ հիմա երբ կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Իհարկե մենք դեռ կքննարկենք, ես չեմ կարող ասել, որ մենք այս պահին որոշում ունենք։ Իմ դիտարկումն այն է, որ եթե մենք այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած քաղաքական ներդաշնակության հարցը կարևոր է լուծել։ Մասնավորապես նախորդ տարի ԳՇ հայտնի հայտարարության համատեքստում, դա պետականության կորստի եզրին էին գտնվում այդ ժամանակ, շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չհանդիպենք այլևս։ Իհարկե ՍԴ-ն տվեց դրանց իրավական պատասխանը և տեսականորեն նման բաներ այլևս չեն կարող լինել»,-ասաց Փաշինյանը։

Հարցին, թե այս պահին որևէ թեկնածու չկա՞ իր մտքին, որ կընտվի ՀՀ նախագահ, քանի որ ՔՊ-ն չունի երեք քարորդը պետք է ընտրի նախագահ, իսկ ՔՊ-ն ԱԺ-ում չի կազմում երեք քարորդ տոկոս, չկա այնպիսի հեղինակություն ունեցող մարդ, որին ձայն տա նաև ընդդիմությունը, պատասխանեց․ «Սահմանադրությամբ կարգավորված է, մեքն այստեղ ճգնաժամային իրավիճակի խնդիրներ չունենք։ Կա ՀՀ նախագահի ընտրության երեք փուլ, եթե առաջին փուլում չի ընտրվում, բայց ՔՊ-ն կարող է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում, բայց չեմ կարծում, որ մենք այս իրավիճակում պետք է գնանք էքսպերիմենտների»,-ասաց նա։

Զանգվածային սպանություն՝ Նյու Յորքում․ կա 10 զոհ, 3 վիրավոր
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց 5-րդ տիտղոսն անընդմեջ
Լույս չի լինի
Զանգվածային սպանություն՝ Նյու Յորքում․ կա 10 զոհ, 3 վիրավոր
Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը
ՀՀ ՄԻՊ-ը Աչաջուր համայնքում մասնակցել է Ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Ավետիք Չալաբյանը կալանավայրից կոչ է հղել
Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ
Բոլոր մեղավորները պատժվելու են՝ շատ կարճ ժամանակում. Վանեցյան
Սևանա լճում որոնողական աշխատանքները դադարեցվել են. ԱԻՆ
Մայիսի 16-ին, ժամը` 8:00-ից հետևյալ 4 վայրերից կմեկնարկեն մեր ավտոերթերը. Իշխան Սաղաթելյան
Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի. Վանեցյան
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Dodge Caliber-ն ու Opel-ը
Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր. Իշխան Սաղաթելյան
Զելենսկին՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանիում
«Խորհուրդներ սեքսոլոգից». Էրոգեն գոտիներ. որո՞նք են դրանք, ինչպե՞ս գտնել զուգընկերոջ էրոգեն գոտին (18+)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում է
G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին
Ադրբեջանը, Վրաստանն ու մի քանի այլ երկրներ մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
Երևանի 12 դպրոցներ ուսուցիչներ են փնտրում
Քիմ Քարդաշյանը երազում է ամուսնանալ չորրորդ անգամ
Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում
Ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ. Ռոզա Լին
Բարությունը կփրկի աշխարհը․․․ և Արցախը
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Դիմադրություն շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ
Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական
Twitter-ի գործարքը կասեցված է
Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը
Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ նորընտիր նախագահի հետ, հաջողություն մաղթել աշխատանքում
Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Գնել Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին
Մարիա Զախարովան անդրադարձել է «Եվրատեսիլում» Ուկրաինայի հաղթանակին
Արայի լեռան մոտ BMW-X5-ը ձորն է ընկել․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա կապակցությամբ
Ինչ ունեցվածք ունի Արթուր Վանեցյանը
Գուրգեն Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր որոշումը
Գյումրիում վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց
Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են. Էլինար Վարդանյան
Այսօր աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը
Վայոց ձորի մարզում փրկարարները գտել են կորած քաղաքացուն
Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Օձուն գյուղի 1-ին փողոցում այրվում է ավտոմեքենա
«Դիմադրություն» շարժումը այսօր` 18:00-ին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում
Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտ բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կա 5 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին
Օգոստոսի 1-ից հնարավոր չի լինի գազ լիցքավորել առանց ավտոմեքենայի գազաբալոնի ստուգման
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™