Նիկոլ Փաշինյանը մեկ միլիոնից ավել գումար է ցանկանում ինձանից ստանալ.Զարուհի Փոստանջյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ է ավարտվել հերթական դատական նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է վերջինիս իրեն զրպարատելու մեջ և պահանջում բարոյական փոխհատուցում՝ մեկ միլիոնից ավել դրամի չափով։
Փստանջյանը նշում է, որ չնայած Փաշինյանը աղաղակում է, որ յուրացված ցանկացած դրամ պետք է վերադարձվի, սակայն պարզվում է, որ այդ հարցի տուրքը վճարել է ոչ թե ՀՀ վարչապետը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Երկիր ծիրանիի» նախագահը նշում է, որ կուսակցության կանոնադրությամբ դա խախտում , չարաշահում է համարվում և կարող է դիտարկվել նաև կոռուպցիոն ռիսկ պարունակող գործողություն։
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, նա նշում է, որ թե Արմեն Սարգսյանին, թե Նիկոլ Փաշինյանին բերել էին «փաթեթով», իսկ Սարգսյանի առաքելությունն ավարտվել է և վերջինս լինելով զգայուն ու փորձառու գործիչ հասկացավ, որ մենք մտնում ենք մի նոր վտանգավոր փուլ և որոշեց ապահովագրել իրեն ու հեռու մնալ այդ պրոցեսներից։
«Երկիր ծիրանիի» նախագահը նշում է, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի դեմ ծավալվող իրադարձություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի հետ և հարց է բարձացնում,թե ինչո՞ւ է Էրդողանը Նախիջևանում կուտակել 45.000-ի չափ զինվորականներ։ Նա կարծում է, որ այս բոլոր ռիսկերն ու վտանգները պետք է գնահատել։
Մանրամասները՝ տեսանյութում։