ԱԱՏՄ-ն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է ընդհանուր 1333 ստուգայց
Հասարակություն
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-22-ը, իրականացրել են ընդհանուր 1333 ստուգայց, արձանագրել՝ 36 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․
✔Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1007 ստուգայց, 28 խախտում, 1 նախազգուշացում, 6 տուգանք,
✔Հարավային տարածքային կենտրոն՝ 78 ստուգայց, 2 տուգանք,
✔Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 79 ստուգաց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 1 տուգանք,
✔Արևմտյան տարածքային կենտրոն՝ 66 ստուգայց, 1 տուգանք,
✔Արևելյան տարածքային կենտրոն՝ 103 ստուգայց, 4 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 4 տուգանք։
2022 թ-ին՝ հունվարի 22-ի դրությամբ, տեսչական մարմինն իրականացրել է ընդհանուր 3524 ստուգայց, արձանագրել 92 խախտում, նշանակել 5 նախազգուշացում և 68 տուգանք։