Հայտնի են Հայաստանի տղամարդկանց շախմատի 2022թ մեդալակիրները
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի թվով 82-րդ առաջնությունը։
Տասնմեկ հնարավորից վաստակելով 8 միավոր, առաջին տեղը գրավեց և չեմպիոն հռչակվեց արցախցի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը 7,5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը բաժին հասավ Հայկ Մարտիրոսյանին, իսկ Շանթ Սարգսյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Սույն շախմատիստներն Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի 2023թ առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեցին:
Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին փորձառու Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք վաստակեցին 3,5-ական միավոր, սակայն վերջինը կորոնավիրուսի պատճառով բաց թողեց վերջին հինգ տուրերի պարտիաները: