Վարուժանի բոլոր արդարացումները և հղումը չեկիստական երևույթների վրա շատ նման են Նիկոլի նախկինների բարբաջանքին. Արտակ Գալստյան
Հասարակություն
Իրավապաշտան, «Հայոց Հայրենիք» կուակցության անդամ Արտակ Գալստյանը վստահ է, որ Արմեն Բիլյանի գործը քաղաքական բնույթ է կրում:
«Որքան տեղյակ եմ գործից, գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը օբյեկտիվ էր Բիլյանին արդարացրել սպանություն կատարելու մեղադրանքում, իսկ վերաքննիչը նրան դատապարտել է կրկին հավաստի կասկածի մակարդակով իշխանության և ԱԺԲ-ի որոշ ղեկավարների մեջ տեղի ունեցած գործարքի հետևանքով»,-ասաց Գալտյանը:
Նա նշեց, որ այդ մասին բազմիցս հայտարարել է Պավել Մանուկյանը, օրերս այդ մասին հայտարարություն են տարածել Արմեն Բիլյանն ու Ալեք Ենիգոմշյանը:
«Հիշեցնեմ, որ նախկինում Բիլյանի դեմ ցուցմունք տվողները դատարանում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, նշելով որ Բիլյանը դեպքի վայրում չի եղել: Ամփոփելով միտքս ասեմ հետևյալը, ոչ մի հույս չունեմ որ այս գործով կարող է բացվել իրականությունը, քանի որ գործը ամբողջովին քաղաքական է և իրավաբանության հետ աղերս չունի»,-շեշտեց Արտակ Գալստյանը:
Անդրադառնալով Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանն, ասաց, որ վերջինս իր հայտարարությամբ այդպես էլ չպատասխանեց Պավլիկ Մանուկյանի, Բիլյանի և Ենգոմիշյանի հարցին, թե ում փոխարեն և ինչո՞ւ է Բիլյանը մեղադրվում սպանության մեջ, եթե ինքն էլ է պնդում որ բիլյանը հանցանքի վայրում չի եղել։
«Իսկ Վարուժանի բոլոր արդարացումները և հղումը չեկիստական երևույթների վրա շատ նման են Նիկոլի նախկինների բարբաջանքին։ Ի դեպ ևս մեկ ապացույց, որ Բիլյանի և Նիկոլի սցենարը գրված է նույն տեղում և նույն ուժերի կողմից:Մի դեպքում մեղավոր են նախկինները՝ մյուսում չեկիստները, իսկ իրենք Հիսուսից առաջ են»,-եզրափակեց Գաստյանը:
Հայկա Ալոյան