ՀՀ Պնախարարի հարսանյաց հանդեսին հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ. Հայրապետյան
Սոցցանցերի քրոնիկոն
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան
ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվել ե՞ն ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշման պահանջների կատարումը
Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանիսը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90օրյա ժամկետը հավաստող ապացույց:
Արդյոք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով: