115 տարեկանում մահացել է ամենատարեց ամերիկուհին
Միջազգային խճանկար
115 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է Նեբրասկա նահանգի բնակչուհի Թելման Սաթքլիֆը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա 94-ամյա զարմիկին։
Սաթքլիֆն ամենատարեց ամերիկուհի է ճանաչվել 2021 թվականի ապրիլի 17-ին։ Նա նաև աշխարհի 7-րդ ամենատարեց մարդն էր։
Ընկերուհին՝ Լուելա Մեյսոնը, բացահայտել է Սաթքլիֆի երկարակեցության գաղտնիքը։ Նա կարծում է, որ ընկերուհուն հաջողվել է նման տարիքի հասնել, քանի որ երեխաներ չի ունեցել, չի ծխել և չի նյարդայնացել։