Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան  Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:

Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլյացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլյացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին:

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»:

Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ:

Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:

Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:

Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Վանաձոր» ՔԿՀ-ում արձանագրվել է ներնետման դեպք
Կարգի են բերվում ոռոգման ենթակառուցվածքները
Ինձ համար ոգևորիչ է, որ հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում. Շիրակի մարզպետ
Ամփոփվել են զորավարժության արդյունքները
Մալաթիայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահագն Ավագյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան
Կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Կապիկի ծաղիկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում. ՈՒՂԻՂ
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հանդիպումը․ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ծառայելու եմ ի նպաստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը․ Ավանի նորանշանակ փոխթաղապետ
Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը
Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը շարունակում ենք․ Իշխան Սաղաթելյան
2 դեղաչափ ստացածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան
Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա․ դա կբերի աղետի․ Վահե Հովհաննիսյան
Մեկնարկել է Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը
ՇՄՆ-ն առաջարկում է Սևանա լճից 2022 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մետր
Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ
Վիրավոր, կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ. Դավիթ Ամալյան
Ամենակարևորը, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, և ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակաները. Գագիկ Ծառուկյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
Հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին
Մայիսի 16-22-ը Շիրակի մարզի բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա
Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է
Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան 
Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Աբրահամյան
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ
Մայիսի 20-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք
Գյումրիում կնոջը սպանած ամուսինը խոստովանել է մեղքը
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
«Երեկ գնացել էինք գազանանոց». Վահան Քերոբյան
Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ
Սա վերջն է հասկանո՞ւմ եք. Շարմազանով
Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™