Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 33 տարեկան։
«Ռոմա»-ն Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Մխիթարյանի մասնակցությամբ և շնորհավորել վերջինիս տարեդարձի կապակցությամբ։
Տեսնայութում ներկայացված են ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները։
«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան։ Հայազգի ֆուտբոլիստը դառնում է 33 տարեկան»,- գրել են տեսանյութին կից։